«Շուտով Լոնդոնում կբարձրացնենք Թուրքիայի դրոշը». թուրք գործարարը պատրաստվում է գնել Չելսին

«Շուտով Լոնդոնում կբարձրացնենք Թուրքիայի դրոշը». թուրք գործարարը պատրաստվում է գնել Չելսին

07/03/2022 - 11:49

Թուրք գործարար Մուհսին Բայրակը պատրաստվում է գնել «Չելսին»։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Բայրակը լոնդոնյան ակումբը գնելու համար արդեն առաջարկ է կատարել «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչին։

Աղբյուրի համաձայն՝ Բայրակը AB Group Holding շինարարական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։

«Մենք արդեն համապատասխան առաջարկ ենք արել ու Ռոման Աբրամովիչի փաստաբանների հետ քննարկում ենք «Չելսիի» գնման պայմանները, իսկ այժմ բանակցությունների փուլում ենք։ Շուտով Լոնդոնում կբարձրացնենք Թուրքիայի դրոշը։ Մոտ ապագայում նախատեսում ենք պայմանագիր ստորագրել»,- նշել է Բայրակը։

Հիշեցնենք` օրեր առաջ «Չելսիի» սեփականատեր Ռոման Բարամովիչը պաշտոնապես հայտարարեց, որ ակումբը վաճառքի է հանել։

55-ամյա գործարարն ակումբի վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 4 մլրդ ֆունտ ստերիլինգ։

Նշվում է, որ Աբրամովիչը հանձնարարել է ստեղծել բարեգործական հիմնադրամ, որին նվիրաբերվելու է ակումբի վաճառքից ստացված ողջ եկամուտը։

Հիշեցնենք, որ ռուս գործածարը «ազնվականների» սեփականատերը դարձել է 2003 թվականին։ Այդ ժամանակ նա ակումբը գնել է 120 մլն ֆունտի դիմաց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023