Author Archives: Miqayel

ՈՒԵՖԱ-ն ցանկանում է ընդլայնել Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է կրկին ընդլայնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականների թիվը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ՈՒԵՖԱ-ն մտադիր է Եվրոների մասնակիցների քանակը 24-ից հասցնել 32-ի։ Այդուհանդերձ, Անգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի նախագահ Մահետա Մոլանգոն դեմ է արտահայտվել այդ գաղափարին։ Ըստ նրա ՝ նման որոշումը կգցի մրցաշարի որակը, ինչից կտուժեն ինչպես խաղացողները, այնպես էլ երկրպագուները։ «Դա պարզապես […]

Վահան Բիչախչյանը ճանաչվել է Էկստրակլասայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես տեղեկացնում է լեհական Էկստրակլասայի պաշտոնական կայքը, առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Պոգոն Շեցինի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ 22-ամյա կիսապաշտպանը Էսկտրակլասայի շրջանակում փետրվար ամսին մասնակցել է 4 հանդիպման և խփել է 2 գոլ, իսկ «Ստալ Մելեցի» դեմ խաղում 90+4-րդ րոպեին նրա կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահը դարձել է ինքնագոլի հեղինակ, ինչից հետո «Պոգոնը» հաղթանակ […]

Մի շարք ակումբներ հետաքրքրված են Լուիս Սուարեսի ծառայություններով

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը դժգոհ է իր կարգավիճակից և, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ուրուգվայցի հարձակվողն անհանգստացած է, որ ակումբի ղեկավարությունը պայմանագրի երկարաձգման հարցում դեռևս որևէ քայլ չի ձեռնարկում։ Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ բարձր մակարդակով, որպեսզի կարողանա Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ […]

Ֆերդինանդ. «Ինտերը երկու խաղերում էլ Լիվերպուլից լավ տեսք ուներ»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Այդուհանդերձ, պայքարը շարունակեց մերսիսայդյան ակումբը, որն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով ներկայումս փորձագետ է աշխատում հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունում. «Կարծում եմ` Ալեքսիս Սանչեսի հեռացումը թաղեց «Ինտերի» հույսերը, սակայն նրանց […]

Լևանդովսկին անհավանական ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի շրջանակում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» պարզապես ջախջախեց «Զալցբուրգին»` հաղթելով 7:1 հաշվով։ Մյունխենյան ակումբի կազմից փայլեց Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, լեհ հարձակվողը երեք գոլերը խփել է հանդիպման մեկնարկից հետո ընդամենը 23 րոպեի ընթացքում` դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկի գրանցած ֆուտբոլիստը։ Լևան գերազանցել է «Միլանի» նախկին հարձակվող […]

Ինտերը բարձր գլխով է հեռանում! Լիվերը դուրս եկավ ՉԼ 1/4 եզրափակիչ🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Ինտերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Լիվերը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն անցավ բավական լարված պայքարում, որն ուղեկցվեց երկու ակումբների փոխնիփոխ գրոհներով։ Ամեն դեպքում, հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 62-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ […]

Ֆանտաստիկ Բավարիա. Նագելսմանի թիմը 18+ հաշվով հաղթեց Զալցբուրգին🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա մյունխենյան ակումբը պարզապես քարուքանդ արեց մրցակցին` ջախջախելով 7:1 հաշվով։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, դուբլի` Թոմաս Մյուլլերը, մեկական անգամ էլ աչքի ընկան […]

Լաուտարոյի հիասքանչ գոլը Լիվերպուլի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ինտերը» հյուրընկավելիս մրցում է «Լիվերպուլի» դեմ։ 62-րդ րոպեին «Ինտերի» կազմից հանդիպման հաշիվը բացեց Լաուտարո Մարտինեսը` հեռահար հարվածով դառնալով հիասքանչ գոլի գեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բավարիան առաջին խաղակեսից հետո ջախջախում է Զալցբուրգին🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցում է «Զալցբուրգի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո մյունխենյան ակումբը մրցակցին ջախջախում է 4:0 հաշվով։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից 11 րոպեի ընթացքում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Սերժ Գնաբրին։ Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 […]

Լեհաստանի հավաքականը դուրս եկավ ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Լեհաստանի հավաքականը մեխանիկորեն դուրս է եկել աշխարհի 2022 թ. առաջնության որակավորկան փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ։ ՖԻՖԱ-ն, կապված Ռուսաստանի՝ միջազգային մրցաշարերից հեռացման հետ, հայտարարել է, որ Լեհաստանի հավաքականը հնարավորություն է ստացել մասնակցելու ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 29-ին։ Ռոբերտ Լևանդովսկին և ընկերները որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում մրցելու […]

1 1,225 1,226 1,227 1,228 1,229 2,104