Դրամա Թուրինում. Վիլյառեալը հերոսանում է` պայքարից դուրս թողնելով Յուվենտուսին🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հենց մեկնարկից «բյանկոներիները» տիրեցին նախաձեռնությանը. վտանգավոր պահերը հաջորդում էին մեկը մյուսին։ Այդուհանդերձ, հյուրերը պաշտպանվում էին անձնուրած, իսկ հարկ եղած դեպքում «դեղին սուզանավին» փրկում էր դարպասապահ Խերոնիմո […]