Author Archives: Miqayel

Իսպանացիների կատարյալ գրոհն ու Օլմոյի գեղեցիկ գոլն Ալբանիայի դեմ խաղում🎥

Իսպանիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում անցկացրեց Ալբանիայի ընտրանու դեմ` հաղթելով 2:1 հաշվով։ Լուիս էնրիկեի սաներից մեծ ջանքեր պահանջվեց մրցակցի դիմադրությունը կոտրելու համար, ովքեր հաղթական գնդակը խփեցին 90-րդ րոպեին։ «Ֆուրիա ռոխային» հաղթանակ պարգևեց Դանի Օլմոյի գեղեցիկ գոլը, ով եզրափակեց իր թիմակիցների զարգացրած հիասքանչ գրոհը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ալբանիայի հավաքականի հարձակվողի զավեշտալի պատահական գոլն Իսպանիայի դեմ խաղում🎥

Ալբանիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում մարտի 26-ին մրցեց Իսպանիայի դեմ` պարտվելով 1:2 հաշվով։ Ալբանացիների միակ գոլը 85-րդ րոպեին խփեց Միրտո Ուզունին` հավասարեցնելով հաշիվը։ Հատկանշական է, որ այդ գոլը ստացվել է անչափ զավեշտալի ու պատահական, քանի որ իսպանացիների պաշտպան Պաու Տորեսը փորձեց գնդակը կրծքով փոխանցել դարպասապահ Դավիդ Ռայային, սակայն, այն անդրադառնալով Ուզունիից, հայտնվեց «ֆուրիա ռոխայի» դարպասում։ […]

Լապորտա. «Բարսելոնան նվազագույնը 4 ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին. «Մենք գործնականում կողմնորոշվել ենք տրանսֆերային ծրագրերի հարցում, սակայն կարող է ինչ-որ բան փոխվել, եթե ֆուտբոլիստներ հեռանան։ Մենք նվազագույնը 4 ֆուտբոլիստի հետ պայմանատիր կկնքենք։ Պատրաստվում ենք ամրապնդել պաշտպանությունը, կիսապաշտպանությունն ու հարձակումը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է El Periodico-ն։ Հիշեցնենք` արդեն հայտնի է, որ «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն […]

Մի շարք գրանդ ակումբներ բանակցություններ են վարել Դիբալայի գործակալի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է թուրինյան ակումբից։ Իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ինտերը», «Ատլետիկո Մադրիդը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» արդեն բանակցություններ են արգենտինացի հարձակվողի գործակալի հետ։ Հաղորդվում է, որ այդ ակումբները […]

Գոլային հրավառություն Ամստերդամում. Հոլանդիան հաղթեց Դանիային🎥

Հոլանդիայի հավաքականն Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Դանիայի ընտրանու դեմ։ Բավական հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «նարնջագույնների» հաղթանակով` 4:2 հաշվով։ Լուի վան Գալի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սթիվեն Բերգվեյնը, մեկական անգամ աչքի ընկան Նաթան Ակեն ու Մեմֆիս Դեպայը, իսկ դանիացիների գոլերը խփեցին Յանիկ Վեստերգորն ու Քրիստիան Էրիկսենը։ Նշենք, որ […]

Քրիստիան Էրիկսենն առաջին գոլը խփեց չարաբաստիկ ուշագնացությունից հետո🎥

Դանիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում Ամստերդամում մրցում է Հոլանդիայի ընտրանու դեմ։ 46-րդ րոպեին դանիացիների կազմից փոխարինման դուրս եկավ Քրիստիան Էրիկսենը, ով 48-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, կրճատեց հաշվի տարբերությունն ու այն դարձրեց 2:3։ Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանի համար սա առաջին գոլն էր չարաբաստիկ ուշագնացությունից ու սրտի կանգից հետո, որը նա տարել էր 2021 թ. հունիսի […]

Իսպանիան մեծ դժվարությամբ հաղթեց Ալբանիային🎥

Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընկերական հանդիպման շրջանակում մրցեց Ալբանիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը բավական ծանր ընթաց ունեցավ «ֆուրիա ռոխայի» համար, քանի որ Լուիս Էնրիկեի սաները, ունենալով խաղային ու տարածքային լուրջ, առավելություն, երկար ժամանակ չէին կարողանում բացել խաղի հաշիվը։ Միայն 75-րդ րոպեին իսպանացիներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Ֆերրան Տորեսը։ Այդուհանդերձ, 85-րդ րոպեին հյուրերը […]

Անգլիան ընկերական խաղում կամային հաղթանակ տոնեց Շվեյցարիայի նկատմամբ🎥

Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքար ծավալվեց, որի ընթացքում «երեք առյուծները» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին հյուրերի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրիլ Էմբոլոն, իսկ Գարեթ Սաութգեյթի թիմի գոլերը 45+1-րդ ու 78-րդ րոպեներին համապատասխանաբար խփեցին Լյուկ Շոուն ու Հարի Քեյնը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Բարսելոնան ու Լևանդովսկին սկզբունքային համաձայնության են հասել

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստ է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես հայտնի է, «Բավարիայի» ու լեհ հարձակվողի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, այդ պատճառով էլ Լևանդովսկին ցանկանում է արդեն գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը։ Օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։ Sportitalia-ն […]

Բարսելոնայի լեգենդները բարեգործական խաղում հաղթեցին Լիվերպուլի լեգենդներին🎥

Այսօր` մարտի 26-ին, «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացել է բարեգոծական հանդիպում, որի շրջանակում մրցել են «Լիվերպուլի» ու «Բարսելոնայի» լեգենդները։ Մերսիսայդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցել են Սանդեր Վեստերֆելդը, Գլեն Ջոնսոնը, Բյորն Տորե Կվարմեն, Սամի Հյուպիան, Դանիել Ագերը, Ֆաբիո Աուրելիոն, Սթիվեն Ջերարդը, Լուիս Գարսիան, Սալիֆ Դիաոն, Դիրկ Կայտը, Ջեյմի Կարագերը, Եժի Դուդեկը, Խոսե Էնրիկեն, Ջեյսոն Մաքարթերը, Սթիվ Մաքմանամանը, […]

1 1,205 1,206 1,207 1,208 1,209 2,104