Գոլային հրավառություն Ամստերդամում. Հոլանդիան հաղթեց Դանիային🎥

Գոլային հրավառություն Ամստերդամում. Հոլանդիան հաղթեց Դանիային🎥

27/03/2022 - 10:18

Հոլանդիայի հավաքականն Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Դանիայի ընտրանու դեմ։

Բավական հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «նարնջագույնների» հաղթանակով` 4:2 հաշվով։

Լուի վան Գալի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սթիվեն Բերգվեյնը, մեկական անգամ աչքի ընկան Նաթան Ակեն ու Մեմֆիս Դեպայը, իսկ դանիացիների գոլերը խփեցին Յանիկ Վեստերգորն ու Քրիստիան Էրիկսենը։

Նշենք, որ Հոլանդիայի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին և կմրցի Գերմանիայի դեմ։

Դանիան էլ նույն օրը սեփական հարկի տակ կընդունի Սերբիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023