Իսպանիան մեծ դժվարությամբ հաղթեց Ալբանիային🎥

Իսպանիան մեծ դժվարությամբ հաղթեց Ալբանիային🎥

27/03/2022 - 01:13

Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընկերական հանդիպման շրջանակում մրցեց Ալբանիայի ընտրանու դեմ։

Հանդիպումը բավական ծանր ընթաց ունեցավ «ֆուրիա ռոխայի» համար, քանի որ Լուիս Էնրիկեի սաները, ունենալով խաղային ու տարածքային լուրջ, առավելություն, երկար ժամանակ չէին կարողանում բացել խաղի հաշիվը։

Միայն 75-րդ րոպեին իսպանացիներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Ֆերրան Տորեսը։

Այդուհանդերձ, 85-րդ րոպեին հյուրերը կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով հավասարեցրին հաշիվը. զվարճալի գոլի հեղինակ դարձավ Միրտո Ուզունին։

Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով, Իսպանիայի հավաքականը 90-րդ րոպեին դասագրքային բազմաքայլ գրոհ զարգացրին, որն էլ պտտեցրած հարվածով եզրափակեց Դանի Օլման` դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։

Այսպիսով, «ֆուրիա ռոխան» հաղթեց 2:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023