Բարսելոնայի լեգենդները  բարեգործական խաղում հաղթեցին Լիվերպուլի լեգենդներին🎥

Բարսելոնայի լեգենդները բարեգործական խաղում հաղթեցին Լիվերպուլի լեգենդներին🎥

26/03/2022 - 23:02

Այսօր` մարտի 26-ին, «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայացել է բարեգոծական հանդիպում, որի շրջանակում մրցել են «Լիվերպուլի» ու «Բարսելոնայի» լեգենդները։

Մերսիսայդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցել են Սանդեր Վեստերֆելդը, Գլեն Ջոնսոնը, Բյորն Տորե Կվարմեն, Սամի Հյուպիան, Դանիել Ագերը, Ֆաբիո Աուրելիոն, Սթիվեն Ջերարդը, Լուիս Գարսիան, Սալիֆ Դիաոն, Դիրկ Կայտը, Ջեյմի Կարագերը, Եժի Դուդեկը, Խոսե Էնրիկեն, Ջեյսոն Մաքարթերը, Սթիվ Մաքմանամանը, Միլան Բարոշը, Ֆիլ Բեբը, Վլադիմիր Շմիցերը, Պատրիկ Բերգերը, Մաքսի Ռոդրիգեսն ու Ստյուարտ Դաունինգը։

«Բլաուգրանան» հանդիպմանը ներկայացրել էր հետևյալ ֆուտբոլիստներով.

Խեսուս Անգոյ, Ժուլիանո Բելետի, Ֆրեդերիկ Դեյու, Էդգար Դավիդս, Ռոբերտո Տրասորաս, Խավիեր Սավիոլա, Լյուդովիկ Ժյուլի, Ռիվալդո, Ռոխեր Գարսիա, Էդմիլսոն, Ֆրանչեսկո Կոկո, Միկել Սոլեր, Դանի Տորտոլերո, Խուան Կառլոս Ռոդրիգես, Ջիովանի, Ժոֆրե Մատեու, Խավիեր Գուսման, Գայիսկա Մենդիետա, Օրիոլ Ռիերա, Լուիս Գարսիա։

Հանդիպումն ավարտվեց «Բարսելոնայի» լեգենդների հաղթանակով, ովքեր առավելության հասան 2:1 հաշվով։

«Լիվերպուլի» կազմից աչքի ընկավ Սթիվեն Ջերարդը, իսկ «Բարսայի» գոլերը խփեցին Ջիովանին ու Ռիվալդոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023