Author Archives: Miqayel

Մոուրինիո. «Ռոման դաշտ էր դուրս եկել պատմություն կերտելու, այլ ոչ թե աշխատելու»

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն. ««Տորինոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) հանդերձարանում տղաներին ասացի, որ կատարեցինք այն, ինչ պետք է անեինք` նվաճեցինք Եվրոպա լիգայի ուղեգիր, իսկ այսօր մենք դաշտ էինք դուրս եկել պատմություն կերտելու, այլ ոչ թե աշխատելու։ […]

Ժոզե Մոուրինիոն անհավանական նվաճման հասավ եվրագաթների շրջանակում

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, հռոմեական ակումբը գլխավորող Ժոզե Մոուրինիոն դարձավ առաջին մարզիչը, ով հաղթել է բոլոր երեք եվրագավաթային մրցաշարերում։ «Յուրահատուկը» կարիերայի ընթացքում երկուական անգամ էլ հաղթել է նաև Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան/ՈւԵՖԱ-ի գավաթը։ Պորտուգալացի մասնագետը 2002/03 մրցաշրջանում «Պորտուի» ղեկին նախ հաղթել է ՈՒԵՖԱ-ի […]

Մխիթարյանը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Կոնֆերենցիաների լիգան հաղթելուց հետո🎥

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ «Գայլերի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, ցավոք, վնասվածքի պատճառով փոխարինվեց 17-րդ րոպեին։ Բաղձալի գավաթը նվաճելուց հետո հայազգի ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը պարգևատրման արարողությանը ներկայացել էր Հայաստանի դրոշով։ Հ․Գ․ միացե՛ք […]

Ռոման հաղթեց Ֆեյենորդին` դառնալով Կոնֆերենցիաների լիգայի հաղթող🎥

Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռոման» ու «Ֆեյենորդը»։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հոլանդական ակումբի տարածքային առավելության պայմաններում, սակայն դաշտում գործնականում դիրքային պայքար էր ընթանում։ Կարելի է ասել` կողմերին խանգարում էր լարվածությունն ու զգուշավորությունը, սակայն «գայլերը» առաջին կեսի միակ իրական գոլային պահը կարողացան վերածել դարպասի գրավման. 32-րդ րոպեին […]

Ռոմա – Ֆեյենորդ. Ձանիոլոն առաջ մղեց «գայլերին»🎥

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռոման» մրցում է «Ֆեյենորդի» դեմ։ 32-րդ րոպեին հռոմեական ակումբի կազմից աչքի ընկավ Նիկոլո Ձանիոլոն` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց Ֆեյենորդի դեմ խաղում

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի շրջանակում «Ռոման» մրցում է «Ֆեյենորդի» դեմ։ Հռոմեական ակումբի կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր նաև Հենրիխ Մխիթարյանը, սակայն, ցավոք, 17-րդ րոպեին հայազգի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չկարոցավավ շարունակել հանդիպումը` խաղադաշտում տեղը զիջելով Սերժիու Օլիվեյրային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռոմա – Ֆեյենորդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, որի շրաջանակում միմյանց դեմ կմրցեն «Ռոման» ու «Ֆեյենորդը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Դիբալան շատ մոտ է իր հաջորդ հավանական ակումբի հետ պայմանագիր կնքելուն

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիլոլո Սկիրան, արգենտինացի ֆուտբոլիստը սկզբունքային համաձայնության է հասել «ներաձուրիների» հետ։ Սպասվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր, որը կունենա նաև այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։ Հաղորդվում է, որ Դիբալան «Ինտերի» կազմում վաստակելու […]

Նապոլին ավարտին է հասցրել Խետաֆեի պաշտպանի տրանսֆերը

«Խետաֆեի» ձախ պաշտպան Մաթիաս Օլիվերան կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, նեապոլիտանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարելու է 13 մլն եվրո, իսկ նրա հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Սպասվում է, որ ուրուգվայցի պաշտպանը «Նապոլիում» կվաստակի տարեկան 1.4 մլն եվրո աշխատավարձ։ Աղբյուրի փոխանցմամբ` Օլիվերան արդեն […]

Փյունիկը հաղթեց Արարատին` 15-րդ անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն🎥

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «հանրապետական» մարզադաշտում մրցեց «Արարատի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 30-րդ րոպեին «Փյունիկին» հաղթանակ պարգևեց Սերժ Դեբլեն։ Այսպիսով, Եղիշե Մելիքյանի թիմը վաստակեց 74 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 15-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։ «Արարատը», 46 միավորով, 4-րդն է։ Հ․Գ․ […]

1 1,134 1,135 1,136 1,137 1,138 2,104