Մոուրինիո. «Ռոման դաշտ էր դուրս եկել պատմություն կերտելու, այլ ոչ թե աշխատելու»

Մոուրինիո. «Ռոման դաշտ էր դուրս եկել պատմություն կերտելու, այլ ոչ թե աշխատելու»

26/05/2022 - 12:20

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն.

««Տորինոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) հանդերձարանում տղաներին ասացի, որ կատարեցինք այն, ինչ պետք է անեինք` նվաճեցինք Եվրոպա լիգայի ուղեգիր, իսկ այսօր մենք դաշտ էինք դուրս եկել պատմություն կերտելու, այլ ոչ թե աշխատելու։

Մենք սկզբից էլ զգում էինք, որ հաղթելու ենք Կոնֆերենցիաների լիգան։ Հանդիպումները փուլ առ փուլ ավելի էին դժվարանում, իսկ գավաթին հավակնում էին նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք էին «Ֆեյենորդն» ու «Մարսելը», սակայն մենք կենտրոնացած էինք մրցանակի վրա, ինչը մեզ համար միավորներ արժեցավ առաջնությունում։

Ինչ էլ որ խոսեն, ես մնում եմ «Ռոմայում». այդ հարցում չկա որևէ կասկած։ Ակումբը հիանալի և ազնիվ ղեկավարներ ունի, իսկ այս պատմությունը պետք է շարունակվի։

Մենք պետք է շարունակենք աշխատել այս նախագծի վրա և որոշենք ու քննարկենք հաջորդ մրցաշրջանի զարգացման ծրագիրը, իսկ այժմ ես պատրաստվում եմ վայելել հաղթանակն ու հանգիստս իմ լողափում»,- եզրափակել է «Յուրահատուկը», ում խոսքերը մեջբերում է Voce Giallo Rossa-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023