Author Archives: Miqayel

Մեսիի «Ինտեր Մայամին» հաղթեց Մյուլերի «Վանկուվերին»` նվաճելով ՄԼՍ-ի գավաթը 🎥

«Ինտեր Մայանին» ՄԼՍ-ի մեծ եզրափակիչում սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վանկուվերին»։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի ընկան Ռոդրիգո դե Պոլն ու Տադեո Ալենդեն, իսկ մրցակցի պաշտպան Էդիեր Օկամպոն ինքնագոլ գրանցեց։ ԱՄՆ-ը Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից երկու ասիստ կատարեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ Հյուրերի գոլը խփեց Ալի Ահմեդը։ Կանադական ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց լեգենդար […]

«Լիվերպուլի» ու «Լիդսի» թրիլերային և դրամատրիկ ոչ-ոքին 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Լիդսն» ու «Լիվերպուլն» «Էլանդ Ռոուդ» ստադիոնում գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։ Հանդիպման գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Մերսիսայդյան գրանցը 48-րդ ու 50-րդ րոպեներին Հուգո Էկիտիկեի դուբլի շնորհիվ շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ։ «Լիդսը» նույնպես երկոր րոպեում հավասարեցրեց հաշիվը. 73-րդ ու 75-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դոմինիկ Կալվերտ-Լյուինն ու Անտոն Ստախը։ 80-րդ […]

Ֆերանը ճախրում է! «Բարսան» հիացնում է` գերգոլառատ խաղում հաղթելով «Բետիսին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում «Բարսելոնան» Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում 5:3 հաշվով հաղթեց «Բետիսին»։ «Բլաուգրանայից» հիասքանչ հանդիպում անցկացրեց Ֆերան Տոռեսը` գրանցելով հեթ-տրիկ։ Իսպանացի հարձակվողը լավագույն ռմբարկուների պայքարում 11 գոլով բարձրացավ երկրորդ տեղ։ Նախորդ մրցաշրջանում 25 խաղում նա 10 գոլ էր խփել Լա լիգայում։ Կատալոնական ակումբից մեկական անգամ էլ աչքի ընկան Ռունի Բարդաղջին ու Լամին Յամալը։ «Բետիսի» […]

«Ինտերը» շքեղ խաղով ջախջախեց «Կոմոյին»` բարձրանալով առաջին տեղ 🎥

Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Կոմոյին»։ «Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը, Հական Չալհանօղլուն ու Կառլոս Ավգուստոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 71-րդ րոպեին։ «Ինտերը» 30 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Կոմոն», որն ընթացիկ մրցաշրջանում […]

Բրունոյի` անկյունայինից կատարած ուղիղ հարվածով անհավանական գոլը 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է «Բարնլիին»։ Հանդիպման 31-րդ րոպեին «Նյուքասլի» ավագ Բրունո Գիմարայեսն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով անհավանական գոլ է խփել` բացելով հաշիվը։ Բրազիլացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 5-րդ անգամ է դարպասի գրավմամբ աչքի ընկել։ «Նյուքասլը» 22 միավորով 11-րդ տեղ է բարձրացել։ «Բարնլին» 10 միավորով 19-րդն է։ […]

Քեյնի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը! «Բավարիան» ջախջախեց «Շտուտգարտին» 🎥

Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց «Շտուտգարտին»։ Մյունխենյան գրանդից 60-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց հետո հեթ-տրիկ գրանցեց Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 22 խաղում 28 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ «Ռեկորդ մայսթերից» դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել նաև Կոնրադ Լայմերն ու Յոսիպ Ստանիշիչը։ «Բավարիան» 37 միավորով մրցաշարային […]

«Մանչեսթեր Սիթին» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Սանդեռլենդին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Սանդեռլենդին»։ «Քաղաքաբնակներից» մեկական գոլ խփեցին Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլն ու Ֆիլ Ֆոդենը։ Ֆոդենը Պրեմիեր լիգայի վերջին երեք խաղորում 5 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 31 միավորով երկրորդ տեղ վերադարձավ։ «Սիթին» օգտվեց 33 միավոր ունեցող առաջատար «Արսենալի»` «Ասթոն Վիլայից» […]

«Նոան» սենսացիոն պարտություն է կրել 9 ֆուտբոլիստով 🎥

Fastex Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 2:3 սենսացիոն պարտություն է կրել ԲԿՄԱ-ից։ «Բանակայիններից» դուբլ է գրանցել Գրենիկ Պետրոսյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Նարեկ Հովհաննիսյանը։ Գործող չեմպիոնից երկու գոլ խփել է Հելդեր Ֆերեյրան։ «Նոան» հանդիպումն ավարտել է 9 ֆուտբոլիստով։ Մրցակցին արմունկով հարվածելու համար 28-րդ րոպեին դաշտից հեռացվել է […]

«Ասթոն Վիլան» վերջին վայրկյանին թրիլերային հաղթանակ կորզեց «Արսենալից» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ 36-րդ րոպեին Ունայի Էմերիի գլխավորած թիմից հաշիվը բացեց Մեթի Քեշը, իսկ 52-րդ րոպեին «զինագործներից» աչքի ընկավ Լեանդրո Տրոսարը։ Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, բայց Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 90+5-րդ րոպեին Էմիլիանո Բուենդիայի ջանքերով թրիլերային հաղթանակ կորզեց։ Դարպասի գրավումից անմիջապես հետո գլխավոր մրցավար […]

Մբապեն հաղթական գոլ է խփել 🎥

Ֆրանսիայի Լիգա 1-ի 15-րդ տուրում «Լիլը» «Պիեր Մորուա» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Մարսելին»։ Տանտերերի հաղթական գոլը 10-րդ րոպեին խփեց Իթան Մբապեն։ 18-ամյա կիսապաշտպանը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում երրորդ գոլն է խփել։ Նա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրն է։ «Լիլը» 29 միավորով չորրորդ տեղն է բարձրացել։ «Մարսելը» նույնքան միավորով երրորդ տեղում է։ Հ․Գ․ […]

1 110 111 112 113 114 2,103