Հայտնի է, թե  Չաումենին երբ Ռեալի հետ պայմանագիր կկնքի ու բուժզննում կանցնի

Հայտնի է, թե Չաումենին երբ Ռեալի հետ պայմանագիր կկնքի ու բուժզննում կանցնի

10/06/2022 - 16:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդն» ավարտին է հասցրել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենիի գործարքը. ֆրանսիացի կիսապաշտպանը շուտով կհամալրի «արքայական» ակումբի շարքերը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործաքն այժմ վերջնական փուլում է, իսկ 22-ամյա կիսապաշտպանը Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրի շրջանակում` հունիսի 13-ին կայանալիք Ֆրանսիա – Խորվաթիա հանդիպումից հետո բուժզննում կանցնի «Ռեալի» համար ու մադրիդյան ակումբի հետ կստորագրի նախատեսված պայմանագիրը։

Կողմերը կնքելու են 5 տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվեց տեղեկատվություն, ըստ որի, այս գործարքը, հավելավճարներով ներառյալ, հնարավոր է, «սերուցքայինների» համար արժենա մինչև 116 մլն եվրո, ինչից հետո այն կդառնա «Ռեալի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023