Ազգերի լիգա. Վրաստանը հիանալի խաղով ջախջախեց Հյուսիսային Մակեդոնիային🎥

Ազգերի լիգա. Վրաստանը հիանալի խաղով ջախջախեց Հյուսիսային Մակեդոնիային🎥

10/06/2022 - 11:18

Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի» մարզադաշտում, որտեղ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը մրցեց Վրաստանի դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո վրացիներն իսկական դաս տվեցին մրցակցին` ջախջախելով 3:0 հաշվով։

Վիլի Սանյոլի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Բուդու Զիվզիվաձեն, Խվիչա Կվարացխելիան ու Օթար Կիթիեշվիլին։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ջիբրալթար 1:1 Բուլղարիա

C դիվիզիոնի 4-րդ խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Վրաստան – 9 միավոր
  2. Հյուսիսային Մակեդոնիա – 4 միավոր
  3. Բուլղարիա – 2 միավոր
  4. Ջիբրալթար – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023