Սալահ. «Ցանկանում եմ` մրցակիցներս ասեն. «Գրո՜ղը տանի, նորից նա»»
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է իր խաղաոճի մասին. «Ես ցանկանում եմ` մրցակիցներ ասեն. «Գրո՜ղը տանի, նորից նա»։ Նպատակս այն է, որ նրանք վերականգնվելու ժամանակ չունենան։ Մրցակիցը պետք է ամեն պահ վտանգ զգա 90 րոպեի ընթացքում»,- նշել է եգիպտացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Daily Star-ը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am