Պաշտոնական. Ռեալը հայտարարեց Մարսելոյի` ակումբից հեռանալու մասին

Պաշտոնական. Ռեալը հայտարարեց Մարսելոյի` ակումբից հեռանալու մասին

12/06/2022 - 15:26

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, թիմի ավագ Մարսելոն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։

Բրազիլացի պաշտպանի պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերը որոշել են չերկարաձգել այն։

Աղբյուրի փոխանցմամբ` հունիսի 13-ին` «Սանտիագո Բերբանեու» մարզադաշտում, կկայանա Մարսելոյի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։

Նշենք, որ Մարսելոն «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։ Նա «արքայական» ակումբի հետ նվաճել է 25 տիտղոս։

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես էր գալիս 2007 թ. հունվարից, որի կազմում անցկացրել է 545 հանդիպում` դառնալով 38 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023