Author Archives: Miqayel

Վահան Բիչախչյանի հեռահար հարվածով հիանալի գոլը Շլյոնսկ Վրոցլավի դեմ խաղում🎥

Լեհական Էկստրակլասայի 2-րդ տուրում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցում է «Շլյոնսկ Վրոցլավի» դեմ։ «Պոգոնի» կազմից հանդիպման 30-րդ րոպեին ձախ ոտքի հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գարեթ Բեյլն առաջին գոլն է խփել «Լոս Անջելեսի» կազմում🎥

Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 21-րդ խաղում «Լոս Անջելեսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սպորտինգ Կանզաս-Սիթիին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Գարեթ Բեյլը, ով փոխարինման մտավ 65-րդ րոպեին և 83-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` դնելով խաղի վերջակետը։ Նշենք, որ ուելսցի հարձակվողը «Լոս Անջելեսի» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թեժ կրքեր Լաս Վեգասում. Բարսելոնան հաղթեց Ռեալին🎥

Միջմրցաշրջանային ընկերական հանդիպման շրջանակում` ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի «Էլիջենդ» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպման մեկնարկը, ճիշտ է, անցավ կատալոնական ակումբի ֆուտբոլիստների ակտվիությամբ, սակայն առաջին իրական գոլային պահը ստեղծեցին Կառլո Անչելոտիի սաները, երբ Ֆեդե Վալվերդեի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Շատ չանցած «բլաուգրանան» նույնպես ունեցավ իրական գոլային պահ, սակայն նպաստավոր դիրքից […]

Ռաֆինյայի հիասքանչ գոլը Ռեալի դեմ խաղում🎥

«Բարսելոնան»` Լաս Վեգասում, ընկերական հանդիպում է անցկացնում «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման 26-րդ րոպեին ձախ ոտքի հիասքանչ հարվածով աչքի ընկավ կատալոնական ակումբի նորեկ Ռաֆինյան` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հալանդի նորամուտն ու առաջին գոլը. Մանչեսթեր Սիթին հաղթեց Բավարիային🎥

«Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` մինյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքի «Լամբո Ֆիլդ» մարզադաշտում։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 12-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը խփեց թիմի նորեկ Էրլինգ Հալանդը։ Նշենք, որ նորվեգացի հարձակվողը «քաղաքաբնակների» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Հավելենք, որ թե՛ «Բավարիան» և […]

Ընկերական հանդիպումներ. Արսենալը ջախջախեց Չելսիին🎥

«Արսենալն» ու «Չելսին» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում։ Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» պարզապես հիանալի հանդիպում անցկացրին` «ազնվականներին» ջախջախելով 4:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Գաբի Ժեզուսը, Մարտին Էդեգորը, Բուկայո Սական և Սամբի Լոկոնգան։ Նշենք, որ Ժեզուսն «Արսենալի» շարքերը […]

Ռեալ Մադրիդ – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Միջմրցաշրջանային ընկերական հանդիպման շրջանակում` Լաս Վեգասի «Էլիդջենթ» մարզադաշտում, կկայանա 2022/23 մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն. միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 7:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Կրասնոդարը ջախջախիչ պարտություն կրեց Սպարտակից. Սպերցյանը` գոլի հեղինակ🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ «Ցլերի» համար հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ, քանի որ 35-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերին առաջ մղեց Ռոման Զոբնինը, իսկ 37-րդ րոպեին «Կրասնոդարի» կազմից դաշտից հեռացվեց Ալեքսանդր Չերնիկովը։ Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ տանտերերը ստիպված էին ևս մեկ գնդակ հանել սեփական […]

Ինտերը ցավալի պարտություն կրեց Լանսից. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը🎥

«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մրցակիցները չէին կարողանում գտնել հակառակորդ թիմի դարպասը տանող ճանապարհը, և թվում էր` կողմերը խաղը կավարտեն 0:0 հաշվով, սակայն 90-րդ րոպեին «Լանսը» հաղթանակ կորզեց. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Լեո Օպենդան։ Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց […]

Լուիս Սուարեսը շուտով նոր ակումբ կունենա

«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, ազատ գործայալի կարգավիճակով կտեղափոխվի Ուրուգվայը ներկայացնող «Նասիոնալ»։ Ինչպես տեղեկացնում է Sport 890-ի լրագրող Ռոդրի Վասկեսը, 35-ամյա հարձակվողը մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը պայմանագիր կկնքի Մոնտեվիդեոն ներկայացնող ակումբի հետ։ Հատկանշական է, որ «Էլ պիստոլերոն» հենց «Նասիոնալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2003-06 թթ., ինչից հետո […]

1 1,084 1,085 1,086 1,087 1,088 2,104