Ընկերական հանդիպումներ. Արսենալը ջախջախեց Չելսիին🎥

Ընկերական հանդիպումներ. Արսենալը ջախջախեց Չելսիին🎥

24/07/2022 - 06:36

«Արսենալն» ու «Չելսին» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում։

Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» պարզապես հիանալի հանդիպում անցկացրին` «ազնվականներին» ջախջախելով 4:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Գաբի Ժեզուսը, Մարտին Էդեգորը, Բուկայո Սական և Սամբի Լոկոնգան։

Նշենք, որ Ժեզուսն «Արսենալի» շարքերը համալրելուց հետո անցկացրած 4 խաղում խփել է նույնքան գոլ։

Հավելենք, որ «Չելսին» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին` մրցելով «Ուդինեզեի» դեմ։

Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա Արտետայի թիմը հուլիսի 30-ին` Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, կմրցի «Սևիլիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023