Լուիս Սուարեսը շուտով նոր ակումբ կունենա

Լուիս Սուարեսը շուտով նոր ակումբ կունենա

23/07/2022 - 10:53

«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, ազատ գործայալի կարգավիճակով կտեղափոխվի Ուրուգվայը ներկայացնող «Նասիոնալ»։

Ինչպես տեղեկացնում է Sport 890-ի լրագրող Ռոդրի Վասկեսը, 35-ամյա հարձակվողը մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը պայմանագիր կկնքի Մոնտեվիդեոն ներկայացնող ակումբի հետ։

Հատկանշական է, որ «Էլ պիստոլերոն» հենց «Նասիոնալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2003-06 թթ., ինչից հետո տեղափոխվել է հոլանդական «Գրոնինգեն»։

Հիշեցնենք, որ Սուարեսի վերջին ակումբը եղել է «Ատլետիկո Մադրիդը», որի կազմում խաղացել է եկել 2020-22 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023