Կալամբուսը ցավալի պարտություն կրեց վերջին խաղում` չնվաճելով ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս մրցեց «Օրլանդո Սիթիի» դեմ։ Առաջին կեսում «Կալամբուսն» ուներ խաղային առավելություն և 38-րդ րոպեին Դերիկ Էթիենի ջանքերով բացեց հաշիվը, ով եզրափակեց Լուկաս Սելարայանի կատարած գոլային փոխանցումը։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Օրլանդոյի» ֆուտբոլիստները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել. 56-րդ ու 84-րդ րոպեներին […]