Ռոնալդուի կարիերայի 700-րդ գոլն ակումբային մակարդակում! Ման. Յունայթեդը հաղթեց Էվերտոնին🎥

Ռոնալդուի կարիերայի 700-րդ գոլն ակումբային մակարդակում! Ման. Յունայթեդը հաղթեց Էվերտոնին🎥

10/10/2022 - 00:47

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։

Կարելի է ասել` «իրիսները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ալեքս Իվոբին առաջ մղեց «Էվերտոնին»։

Չնայած բաց թողած արագ գոլին` Էրիկ Տեն Հագի թիմը նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 15-րդ ու 44-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Անթոնին ու Կրիշտիանու Ռոնալդուն։

Նշենք, որ պորտուգալացի հարձակվողն ակումբային մակարդակում խփեց 700-րդ գոլը` եզրափակելով Կազեմիրոյի փոխանցումը, ով մանկունյական ակումբի կազմում աչքի ընկավ առաջին արդյունավետ գործողությամբ։

Երկրորդ կեսում «կարմիր սատանաներին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 15 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Էվերտոնը», 10 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023