Բարսելոնան մեծ դժվարությամբ հաղթեց Սելտային` կրկին գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը🎥

Բարսելոնան մեծ դժվարությամբ հաղթեց Սելտային` կրկին գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը🎥

10/10/2022 - 01:00

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սելտայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց Պեդրին, ով աչքի ընկավ 17-րդ րոպեին։

Նշենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսում հյուրերն ունեին խաղային մեծ առավելություն, ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն Վիգոն ներկայացնող ակումբը ոչ մի կերպ չկարողացավ խուսափել պարտությունից։

Այսպիսով, կատալոնական ակումբը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 22 միավոր և վերադարձավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

Նշենք, որ նույնքան միավոր ունի նաև «Ռեալ Մադրիդը», որը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ հաջորդ տուրում «Ռեալն» ու «Բարսելոնան» Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կմրցեն միմյանց դեմ։

«Սելտան», 10 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023