ԱԱ-2022. Հոլանդիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

ԱԱ-2022. Հոլանդիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

21/10/2022 - 18:15

Հոլանդիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցում։

«Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հրավիրել է 39 ֆուտբոլիստների.

Դարպասապահներ – Յասպեր Սիլեսեն (ՆԵԿ Նեյմիգեն), Յուստին Բեյլո («Ֆեյենորդ»), Ռեմկո Պասվեր («Այաքս»), Անդրիս Նոպերտ («Հերենվեն»)

Պաշտպաններ – Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի»), Միտչել Բակեր, Ժերեմի Ֆրիմպոնգ (երկուսն էլ` «Բայեր Լևերկուզեն»), Դևին Ռենս, Յուրիեն Թիմբեր, Դեյլի Բլինդ (բոլորն` «Այաքս»), Սվեն Բոտման («Նյուքասլ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Դենզել Դումֆրիս, Ստեֆան դե Վրեյ (երկուսն էլ` «Ինտեր»), Տիրել Մալասիա («Մանչեսթեր Յունայթեդ»), Մաթիյս դե Լիխտ («Բավարիա»), Պասկալ Ստրոյկ («Լիդս»), Միկի վան դե Վեն («Վոլֆսբուրգ»)

Կիսապաշտպաններ – Սթիվեն Բերգեյս, Սթիվեն Բերգվեյն, Կենեթ Թեյլոր, Դևի Կլասեն (բոլորն` «Այաքս»), Ռայան Գրավենբերխ («Բավարիա»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Մարտեն դե Ռոն, Տյոն Կոպմեյներս (երկուսն էլ` «Ատալանտա»), Խավի Սիմոնս, Գուս Թիլ (երկուսն էլ` ՊՍՎ), Յորդի Կլասի («ԱԶ Ալկմար»)

Հարձակվողներ – Բրայան Բրոբի («Այաքս»), Մեմֆիս Դեպայ («Բարսելոնա»), Վինսենթ Յանսեն («Անտվերպեն»), Լյուկ դե Յոնգ, Կոդի Գապկո (երկուսն էլ` ՊՍՎ), Վաութ Վեգորսթ («Բեշիկթաշ»), Դոնիել Մալեն («Բորուսիա Դորտմունդ»), Նոա Լանգ («Բրյուգե»), Արնո Դանժումա («Վիլյառեալ»)

Նշենք, որ Լուի վան Գալը Հոլանդիայի հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակի նոյեմբերի 11-ին։

Հիշեցնենք, որ «նարնջագույնները» մրցաշարի շրջանակում ընդգրկված են A խմբում և կմրցեն տանտերերի` Քաթարի, ինչպես նաև Էկվադորի ու Սենեգալի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023