Բենզեմա. «Երբեք չեմ դառնա Ռոնալդոյի և Զիդանի մակարդակին»

Բենզեմա. «Երբեք չեմ դառնա Ռոնալդոյի և Զիդանի մակարդակին»

21/10/2022 - 15:06

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման կարծում է, որ երբեք չի դառնա «արքայական» ակումբի լեգենդար նախկին ֆուտբոլիստներ Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի մակարդակին.

«Ես չեմ գերազանցել Ռոնալդոյին ու Զիզիուին։ Մենք տարբեր ենք։

Ես չեմ կարող խաղադաշտում անել այն, ինչ նրանք են արել, բայց օգնել են ինձ ցույց տալ ինչ-որ նման մի բան։

Ես երբեք չեմ լինի նրանց մակարդակին։ Ես նույնպես հաղթել եմ «Ոսկե գնդակը», սակայն նրանց մակարդակին հասնելը շատ բարդ է։

Երբ փոքր էի, հիմնականում խաղում էի այն տղաների հետ, ովքեր մեծ էին ինձնից, ինչի շնորհիվ սկսեցի ավելի արագ մտածել, ավելի արագ տեղաշարժվել և կտրուկ արագացումներ կատարել։

Այժմ իմ ֆուտբոլը մեկ հպումով խաղ է։ Գիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ, երբ ստանում եմ գնդակը»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Ռեալ» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման հոկտեմբերի 17-ին կարիերայում առաջին անգամ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023