SofaScore-ը ներկայացրել է Մարադոնայի վիճակագրությունն 1986 թ. Անգլիայի դեմ կայացած հանրահայտ խաղում

SofaScore-ը ներկայացրել է Մարադոնայի վիճակագրությունն 1986 թ. Անգլիայի դեմ կայացած հանրահայտ խաղում

21/10/2022 - 15:33

Հեղինակավոր SofaScore կայքն իր տվյալների բազայում ավելացրել է ԱԱ-1966-ից սկսած բոլոր աշխարհի առաջնություններում կայացած հանդիպումների և դրանց մասնակցած ֆուտբոլիստների վիճակագրությունները։

SofaScore-ը դրա շրջանակում Instagram-ի իր էջում ներկայացրել է Դիեգո Արմանդո Մարադոնայի` Մունդիալ-1986-ի 1/4 եզրափակիչում Արգենտինայի հավաքականի կազմում Անգլիայի դեմ կայացած հանդիպման (2:1) վիճակագրությունը։

Այդ խաղում Մարադոնան խփել է իր կարիերայի երկու ամենահայտնի գնդակները` «Դարի գոլն» ու «Աստծո ձեռքը»։

Մարադոնան այդ խաղում SofaScore-ի կողմից ստացել է 9.6 գնահականը։

Լեգենդար նախկին հարձակվողն այդ խաղում 78 անգամ հպվել է գնդակին, կատարել 27 ճշրիտ փոխանցում (84.4%), 5 առանցքային փոխանցում, 1 լոնգբոլ, 7 հարված, որոնցից 3-ը` դիպուկ, 19 դրիբլինգի փորձ, որոնցից 12-ը` հաջողված, 30 դիրքային մենապայքարներից 21-ն ավարտել է հաղթանակով, օդային 3 մենապայքարներից` 2-ը, մրցակիցներն էլ 7 անգամ խախտել են կանոնները նրա նկատմամբ։

Հավելենք, որ 1986 թ. Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը դարձել է չեմպիոն, իսկ Դիեգո Արմանդո Մարադոնան անցկացրած 7 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ` SofaScore-ի կողմից ստանալով միջինում 8.39 գնահատականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023