Author Archives: Miqayel

ՊՍՎ-ն կանգնեցրեց Արսենալին` հաղթելով «զինագործներին»🎥

Եվրոպա լիգայի 5-րդ տուրում ՊՍՎ-ն A խմբի շրջանակում Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո հոլանդական ակումբը երկրորդ 45 րոպեների ընթացքում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Լյուկ դե Յոնգը, ով փոխարինման դուրս գալուց հետո իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխանցում` օգնելով […]

Սլովան – Փյունիկ. մեկնարկային կաղմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում Բրատիսլավայի «Տեհելնե Պոլե» մարզադաշտում կմրցի «Սլովանի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroArena» հանդիպման եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2022-ի հաղթողին

Ինչպես տեղեկացնում է FourFourTwo-ն, BCA Research ընկերության սուպերհամակարգիչը կանխտեսել է ԱԱ-2022-ի հաղթողին։ Ըստ համակարգչի` Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության չեմպիոն է դառնալու Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում հաղթել է Պորտուգալիային։ Վերջինս էլ կիսաեզրափակիչում հաղթելու է Անգլիային։ Նշվում է, որ BCA Research-ի հետազոտությունը հիմնված է EA Sports-ի կողմից ստեղծած հանրահայտ FIFA վիդեոխաղի և նախորդ չորս աշխարհի առաջնությունների խմբային […]

Խավի. «Վիճակահանության արդյունքում հայտնվեցինք չափազանց բարդ խմբում»

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Բավարիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Անկեղծ` ես հավատում եմ, որ այս մրցաշրջանում մենք տիտղոսներ կնվաճենք։ Չեմ ցանկանում ծաղրել կամ կատակել մեր երկրպագուների հետ, քանի որ նման զգացողություն ունեմ, բայց մենք էլ պետք է ընդունենք նման իրավիճակները, […]

Պեդրի. «Ակնհայտ է, որ մենք պատրաստ չենք Չեմպիոնների լիգային»

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Բավարիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին. «Անկասկած` սա ձախողում էր։ «Բարսելոնան» պետք է հաղթահարեր խմբային փուլը, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ արժանի չէինք փլեյ-օֆֆ-ում հանդես գալ։ Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, որը դեռ շատ աճելու […]

Ջովանի Սիմեոնեն Չեմպիոնների լիգայում կրկնել է իր հայրիկի` Դիեգոյի ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Նապոլին» A խմբի շրջանակում 3:0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։ Նեապոլիտանական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Ջովանի Սիմեոնեն` դառնալով դուբլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, 27-ամյա ֆուտբոլիստիստը դարձել է միայն երկրորդ արգենտինացի ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի դեբյուտային 4 խաղերում խփել է նույնքան գոլ։ Հատկանշական է, որ առաջին արգենտինացին, ով նման ցուցանիշ էր […]

Նագելսմանը Բարսելոնայի դեմ խաղերում գերազանցել է Մոուրինիոյի տպավորիչ ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի շրջանակում դարձել է առաջին մարզիչը, ով 4 անգամ հաղթել է «Բարսելոնային»։ Այդ ցուցանիշով 35-ամյա մասնգետը գերազանցել է Ժոզե Մոուրինիոյին, ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «բլաուգրանային» հաղթել է 3 անգամ։ «Բավարիան» Նագելսմանի գլխավորությամբ «Բարսելոնային» հաղթել է նաև […]

Թրիլլեր Մադրիդում. Ատլետիկոն Կարասկոյի 90+9-րդ րոպեին չիրացրած 11-մետրանոցի պատճառով դուրս մնաց ՉԼ հետագա պայքարից🎥

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Բայեր Լևերկուզենի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ լարված հանդիպում ստացվեց։ Երկու ակումբներին էլ հաղթանակ էր անհրաժեշտ` պայքարի մեջ մնալու համար։ Այդուհանդերձ, այս խաղում կողմերին վիճակված չէր պարզել հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Հնդկացիների» կազմից աչքի ընկան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն ու Ռոդրիգո դե […]

Լիվերպուլը ջախջախեց Այաքսին` դուրս գալով ՉԼ 1/8 եզրափակիչ🎥

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Այաքսի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ ավելի լավ իրացնել գոլային պահերը և մրցակցին ջախջախել 3:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Դարվին Նունյեսն ու Հարվի Էլիոթը։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Նապոլի» 3:0 «Ռեյնջերս» […]

Նապոլիի հերթական զոհը! Սպալետիի թիմը ջախջախեց Ռեյնջերսին🎥

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Նապոլին» A խմբի շրջանակում «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ռեյնջերսի» դեմ։ Լուչիանո Սպալետիի թիմը հերթական հիանալի հանդիպում անցկացրեց` «ռենջերներին» ջախջախելով 3:0 հաշվով։ Նեապոլիտանական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջովանի Սիմեոնեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեո Օստիգարդը։ Այս խմբում կակացել է ևս մեկ հանդիպում. «Այաքս» 0:3 «Լիվերպուլն» A խումբը 5-րդ տուրից […]

1 1,007 1,008 1,009 1,010 1,011 2,105