Պեդրի. «Ակնհայտ է, որ մենք պատրաստ չենք Չեմպիոնների լիգային»

Պեդրի. «Ակնհայտ է, որ մենք պատրաստ չենք Չեմպիոնների լիգային»

27/10/2022 - 16:16

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Բավարիային»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին.

«Անկասկած` սա ձախողում էր։ «Բարսելոնան» պետք է հաղթահարեր խմբային փուլը, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ արժանի չէինք փլեյ-օֆֆ-ում հանդես գալ։

Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, որը դեռ շատ աճելու տեղ ունի։ Ակումբը հիանալի տրանսֆերներ իրականացրեց, սակայն պարզվեց`Չեմպիոնների լիգայի համար դրանք բավարար չէին։

Սա մեծ հիասթափություն է։ Մեզ միշտ մի փոքր չի հերիքում, պետք է ինքնաքննադատ լինենք։

Այո, մենք ավելիին էինք արժանի Մյունխենում կայացած խաղում (0:2), իսկ «Ինտերի» դեմ արտագնա խաղում (0:1) հանգամանքներն այնպես չդասավորվեցին, ինչպես ցանկանում էինք։

Այդուհանդերձ, «Բավարիայի» դեմ տնային խաղից հետո ավելի ակնհայտ է, որ մենք պատրաստ չենք Չեմպիոնների լիգային»,- Պեդրիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «բլաուգրանան» երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023