«Արսենալի» անախորժությունները շարունակվում են 🎥

«Արսենալի» անախորժությունները շարունակվում են 🎥

19/12/2020 - 23:55

Քիչ առաջ ավարտվեց ԱՊԼ 14-րդ տուրի «Էվերթոն» – «Արսենալ» հանդիպումը, որում տանտերերը կարևոր հաղթանակի հասան զինագործների նկատմամբ 2։1 հաշվով։

Բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։

Խաղի 22-րդ րոպեին հյուրերի պաշտպան Հոլդինգը գնդակն անզգուշորեն սեփական դարպասն ուղարկեց՝ 0։1։

Սակայն 35-րդ րոպեին մրցավարը, սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղի համար, պատժեց տանտերերին 11-մետրանոց հարվածով։ Գնդակին մոտեցավ Պեպեն և հստակորեն իրացրեց այն՝ վերականգնելով հաշվի հավասարությունը՝ 1։1։

Առաջին խաղակեսի վերջին՝ 45-րդ րոպեին Կառլո Անչելոտիի սաները ստացան անկյունային հարվածի իրավունք, որն էլ վերածեցին գոլի։ Դե իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Մինան՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2։1։

Այս հաղթանակից հետո «Էվերթոնը» վաստակեց 26 միավոր և ժամանակավորապես հանգրվանեց մրցաշարային աղյուսակի պատվավոր 2-րդ հորիզոնականում։

Դե իսկ «Արսենալը» շարունակում է գահավիժել։ Միկել Արտետայի սաները 14 խաղից հետո ունեն նույնքան միավոր և զբաղեցնում են իրենց համար ոչ սովորական՝ 15-րդ հորիզոնականը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023