Չիրո Իմոբիլեն հավասարվեց Ռոբերտ Լևանդովսկուն🎥

Չիրո Իմոբիլեն հավասարվեց Ռոբերտ Լևանդովսկուն🎥

27/07/2020 - 01:42

Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվելիս 5։1 հաշվով ջախջախեց «Վերոնային»։

Հռոմեական ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Խոակին Կոռեան։ Տատներերի միակ գոլն էլ գրանցվեց Սոֆիան Ամրաբատի անվան դիմաց։

Այդ գոլերի շնորհիվ Չիրո Իմոբիլեն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրեց 34-ի, ինչի շնրոհիվ ոչ միայն երեք գնդակով պոկվեց մոտակա հետապնդող Կրիշտիանու Ռոնալդուից, այլև «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարում հավասարվեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։

«Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարն ունի հետևյալ տեսքը․

1-2. Ռոբերտ Լևանդովսկի – 34 գոլ («Բավարիա», 68 միավոր)

1-2. Չիրո Իմոբիլե – 34 գոլ («Լացիո», 68 միավոր)

3. Կրիշտիանու Ռոնալդու – 31 գոլ («Յուվենտուս», 62 միավոր)

4. Տիմո Վերներ – 28 գոլ («Լայպցիգ», 56 միավոր)

5. Լեո Մեսսի – 25 գոլ («Բարսելոնա», 50 միավոր)

6․ Էրլինգ Հալանդ – 29 գոլ («Զալցբուրգ», «Բորուսիա Դորտմունդ», 50 միավոր)*

7-8․ Ռոմելու Լուկակու – 23 գոլ («Ինտեր», 46 միավոր)

7-8 . Ջեյմի Վարդի – 23 գոլ («Լեսթեր», 46 միավոր)

9․ Շոն Վայսման – 29 գոլ («Վոլֆսբերգեր», 45 միավոր)*

10-11. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ – 22 գոլ («Արսենալ», 44 միավոր)

10-11. Դանի Ինգս – 22 գոլ («Սաութհեմպտոն», 44 միավոր)

* Էրլինգ Հալանդն ավարտված մրցաշրջանում 13 գոլ խփել է Բունդեսլիգայի շրջանակում, որի դիմաց ստացել է 26 միավոր, իսկ 19 գոլ՝ ավստրիական Բունդեսլիգայի՝ վաստակելով 24 միավոր, քանի որ այդ առաջնությունում խփած յուրաքանչյուր գոլի դիմաց ֆուտբոլիստները ստանում են 1․5 միավոր։

* Նույն սկզբունքով «Վոլֆսբերգերի» 24-ամյա հրեա հարձակվող Շոն Վայսմանը Ավստրիայի Բունդեսլիգայում խփած 29 գոլի դիմաց վաստակել է 45 միավոր։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023