«Ինտերը»` Ա սերիայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ակումբ 📸
«Ինտերը» «Կոմոյի» դեմ 32-րդ տուրի խաղից (4:3) հետո դարձել է Իտալիայի Ա սերիայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ակումբը, հաստատում է Transfermarkt-ը։
«Ներաձուրին» ներքին առաջնության 3188 խաղում խփել է 5465 գոլ` շրջանցելով «Յուվենտուսին»։
«Բիանկոներին», որն այդ ցուցանիշով 50 տարի առաջին տեղում էր, Ա սերիայի 3149 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 5464 անգամ։
Ա սերիայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ակումբները
- «Ինտեր» – 5465 գոլ, 3188 խաղ
- «Յուվենտուս» – 5464 գոլ, 3149 խաղ
- «Միլան» – 5132 գոլ, 3127 խաղ
- «Ռոմա» – 4639 գոլ, 3147 խաղ
- «Ֆիորենտինա» – 4154 գոլ, 2986 խաղ
- «Լացիո» – 3984 գոլ, 2845 խաղ
- «Նապոլի» – 3717 գոլ, 2692 խաղ
- «Տորինո» – 3589 գոլ, 2757 խաղ
- «Բոլոնիա» – 3517 գոլ, 2687 խաղ
- «Սամպդորիա» – 2840 գոլ, 2280 խաղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Ա-սերիա, Բոլոնիա, Ինտեր, Լացիո, Միլան, Յուվենտուս, Նապոլի, Ռոմա, Սամպդորիա, Տորինո, Ֆիորենտինա