ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Պարագվայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Գերմանիայի թիմին։ Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 1:1 հաշվով։ «Ալբիռոխայից» հաշիվը 42-րդ րոպեին բացեց Խուլիո Էնսիսոն։ «Բունդեսմանշաֆթը» պատասխան գնդակը խփեց 54-րդ րոպեին. աչքի ընկավ Կայ Հավերցը։ Հաշիվը հավասարեցնելուց հետո գերմանաիցիներն ամբողջությամբ տիրում էին նախաձեռնությանը և կարող էին բազմիցս առավելությունը թեքել իրենց կողմը, բայց չիրացրին մի շարք […]
Ավելին
ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրում Գերմանիայի ազգային հավաքականը Հյուսթոնում 7:1 հաշվով ջախջախեց Կյուրասաոյի թիմին։ «Բունդեսմանշաֆթից» դուբլ գրանցեց Կայ Հավերցը, մեկական գոլ խփեցին Ֆելիքս Նմեչան, Նիկո Շլոտերբեկը, Ջամալ Մուսիալան, Նաթանիել Բրաունն ու Դենիզ Ունդավը։ Կյուրասաոյից աչքի ընկավ Լիվանո Կոմենենսիան` Մունդիալներում խփելով երկրի պատմության մեջ առաջին գոլը։ Դիկ Ադվոկատի գլխավորած թիմը նորամուտը նշեց մրցաշարում։ Յուլիան Նագելսմանի գլխավորած […]
Ավելին
Գերմանիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի թիմի հետ` հաղթելով 2:1 հաշվով։ Չիկագոյում կայացած խաղում «Բունդեսմանշաֆթի» գոլերը խփեցին Կայ Հավերցն ու Լերոյ Սանեն։ Ամերիկացիներից աչքի ընկավ Էնթոնի Ռոբինսոնը։ ԱՄՆ-ը և Գերմանիան ԱԱ-2026-ի մեկնարկից առաջ անցկացրին վերջին ընկերական հանդիպումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում փարիզյան գրանդը հետխաղյա 11-մետրանոցներով պարտության մատնեց «Արսենալին»։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացած վճռորոշ հանղիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 1:1 հաշվով։ «Զինագործներից» 6-րդ րոպեին հաշիվը բացեց Կայ Հավերցը, որին փարզիյան գրանդը 65-ին պատասխանեց Ուսման Դեմբելեի դիպուկ հարվածով։ Հետխաղյա 11-մետրանոցներում վճռորոշ եղավ լոնդոնյան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Պարի Սեն-Ժերմենի» – «Արսենալ» հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հանդիպման հիմնական ժամանակում ակումբները փոխանակեցին մեկական գոլ։ «Զինագործներից» 6-րդ րոպեին հաշիվը բացեց Կայ Հավերցը։ Փարիզյան գրանդի պատասպան գնդակը 65-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Ուսման Դեմբելեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Արսենալը» մրցում է ՊՍԺ-ի դեմ։ «Զինագործները» 6-րդ րոպեին Կայ Հավերցի խփած գոլի շնորհիվ առաջին խաղակեսից հետո հաղթում են 1:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գրավեց «Պարի Սեն-Ժերմենի» դարպասը` կրկնելով Կրիշտիանու Ռոնալդուի և Մարիո Մանջուկիչի տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Opta-ն։ Գերմանացի հարձակվողը դարձավ միայն երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում գոլ է խփել երկու տարբեր ակումբների կազմում։ 26-ամյա ֆուտբոլիստը 2021թ. «Ականջավոր գավաթի» համար վճռորոշ խաղում գոլ էր խփել նաև «Չելսիի» կազմում` լոնդոնյան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Արսենալը» մրցում է ՊՍԺ-ի դեմ։ «Զինագործներից» 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կայ Հավերցը։ Գերմանացի հարձակվոցը կարիերայում երկրորդ անգամ գոլ խփեց ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում։ 2021 թվականին «Չելսին» Հավերցի միակ գոլի շնորհիվ եզրափակիչում 1:0 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին»` պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով «Ականջավոր գավաթը»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։ Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Կայ Հավերցը։ «Զինագործները» 82 միավորով առաջին տեղում են։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» ունի 77 միավոր, որն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և մայիսի 19-ին մրցակցի դաշտում կմրցի «Բորնմութի» դեմ։ «Քաղաքաբնակների» միավորների կորստի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի չեմպիոն «Սպորտինգին»։ «Զինագործների» հաղթական գոլը 90+1-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը։ Խաղի հերոսներից էր լոնդոնյան գրանդի դարպասապահ Դավիդ Ռայան, որը 5 սեյվ կատարեց` ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Լոնդոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
1 2 3 10

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026