ՉԼ. ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց «Ականջավոր գավաթը»` 11-մետրանոցներով հաղթելով «Արսենալին» 🎥
ՉԼ. ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց «Ականջավոր գավաթը»` 11-մետրանոցներով հաղթելով «Արսենալին» 🎥
30/05/2026 - 23:01

«Պարի Սեն-Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում փարիզյան գրանդը հետխաղյա 11-մետրանոցներով պարտության մատնեց «Արսենալին»։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացած վճռորոշ հանղիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվեց 1:1 հաշվով։

«Զինագործներից» 6-րդ րոպեին հաշիվը բացեց Կայ Հավերցը, որին փարզիյան գրանդը 65-ին պատասխանեց Ուսման Դեմբելեի դիպուկ հարվածով։

Հետխաղյա 11-մետրանոցներում վճռորոշ եղավ լոնդոնյան գրանդի ֆուտբոլիստներ Էբերեչի Էզեի ու Գաբրիելի վրիպումները։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից էլ նշակետից աչքի ընկնել չկարողացավ Նունու Մենդեշը, որի հարվածը հետ մղեց անգլիական ակումբի դարպասապահ Դավիդ Ռայան։

Այսպիսով, ՊՍԺ-ն «Ականջավոր գավաթը» նվաճեց պատմության մեջ երկրորդ անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026