Հավերցը կրկնեց Ռոնալդուի և Մանջուկիչի տպավորիչ ցուցանիշը 📸/🎥
«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գրավեց «Պարի Սեն-Ժերմենի» դարպասը` կրկնելով Կրիշտիանու Ռոնալդուի և Մարիո Մանջուկիչի տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Opta-ն։
Գերմանացի հարձակվողը դարձավ միայն երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում գոլ է խփել երկու տարբեր ակումբների կազմում։
26-ամյա ֆուտբոլիստը 2021թ. «Ականջավոր գավաթի» համար վճռորոշ խաղում գոլ էր խփել նաև «Չելսիի» կազմում` լոնդոնյան ակումբին հաղթանակ պարգևելով «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:0)։
Մանջուկիչը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլ է խփել «Բավարիայի» և «Յուվենտուսի», իսկ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն` «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մադրիդի «Ռեալի» կազմում։
Ռոնալդուն, առհասարակ, աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի 3 եզրափակիչում` խփելով 4 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml