Հեղինակավոր ESPN պարբերականը ներկայացրել է իր վարկածով ԱԱ-2030-ի ֆավորիտներին։ Ֆավորիտների ցանկը կազմել են 19 լրագրողներ։ Նրանք պետք է առանձնացնեին 15 հավաքականի։ Աշխարհի 2030թ. առաջնությունը տեղի կունենա Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում։ Մրցաշարի մեկական հանդիպում էլ կընդունեն Արգենտինան, Ուրուգվայը և Պարագվայը` Մունդիալի հիմնադրման 100-ամյակի պատվին։ Հիշեցնենք, որ վերջերս կայացած աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձավ Իսպանիայի հավաքականը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
ԱԱ-2026-ի հերոսներից Վոժինյան տեղափոխվել է չիլիական «Կոլո Կոլո» և կստանա կարիերայի ամենախոշոր աշխատավարձը, հայտնում է One Football-ը։ 40-ամյա դարպասապահը Սանտիանգոն ներկայացնող ակումբի հետ պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Նոր ակումբում վետերան ֆուտբոլիստը կվաստակի ամսական 48 հազար դոլար։ Նա իր նախորդ ակումբում` պորտուգալական «Շավիշում» ստանում էր ընդամենը 10 հազար դոլար։ «Կոլո […]
Ավելին
ԱԱ-2026-ի հերոս Վոժինյան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Կոլո Կոլո», հայտնում է չիլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 40-ամյա դարպասապահի նախորդ ակումբը Պորտուգալիայի երկրորդ լիգան ներկայացնող «Շավիշն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 51 խաղից 17-ում դարպասն անառիկ է պահել։ Նախկինում նա խաղացել է նաև Լիմասոլի ԱԵԼ-ում […]
Ավելին
«Չելսին» կգնի «Քրիստալ Փելասի» պաշտպան Մաքսենս Լակրուայի տրանսֆերը, հաստատում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։ «Ազնվականները» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Արծիվներին» կվճարեն 52 միլիոն ֆունտ ստերլինգ։ Հուլիսի 24-ին ֆրանսիացի պաշտպանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2032թ. հուլիսի 1-ին։ Լակրուան «Քրիստալ Փելասում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 98 խաղում խփել է 4 գոլ, […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի կրած պարտության (0:1) մասին, հայտնում է Ole-ն։ «Խելագարվել կարելի է այն ամենից, ինչ լսում եմ։ Իսպանիան ուժեղ էր Արգենտինայից` տանելով արժանի հաղթանակ։ Կարծում եմ` հիանալի աշխարհի առաջնություն անցկացրինք։ Ամենը, ինչ մենք կարող ենք անել այժմ, վայելելն է այն, թե ինչ աշխատանք ենք կատարել։ Տպավորիչ […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հրապարակել է ԱԱ-2026-ի` երկրպագուների քվեարկության արդյունքում ձևավորված խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ` Վոժինյա (Կաբո Վերդե)։ Պաշտպաններ` Պեդրո Պոռո (Իսպանիա), Լիսանդրո Մարտինես (Արգենտինա), Դայո Ուպամեկանո (Ֆրանսիա), Մարկ Կուկուրելիա (Իսպանիա)։ Կիսապաշտպաններ` Ռոդրի (Իսպանիա), Ջուդ Բելինգհեմ (Անգլիա), Մայքլ Օլիսե (Ֆրանսիա)։ Հարձակվողներ` Լիոնել Մեսի (Արգենտինա), Էլռինգ Հոլանդ (Նորվեգիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա)։ Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում Իսպանիան 1:0 հաշվով հաղթել է […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաստատում է L’Equipe-ը։ «Արքայական ակումբը» հետաքրքրված է իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով։ «Սերուցքայինները» Տոռեսին ուզել են ձեռք բերել, երբ նա դեռ խաղում էր «Վալենսիայում», բայց ֆուտբոլիստը նախընտրեց տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»` ցանկանալով աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ։ «Ռեալը» մտադիր է օգտվել այն հանգամանքից, որ 26-ամյա ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» միջև պայմանագիրը […]
Ավելին
«Ասթոն Վիլան» ձեռք է բերել «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Յոհան Մանզամբիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Առյուծները» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գերմանական ակումբին վճարել են 60 միլիոն եվրո։ «Վիլան» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Ամադու Օնանայի ռեկորդը։ Բելգիացի կիսապաշտպանի տրանսֆերը Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն ԱԱ-2026-ի եզրափակիչում ավելի շատ սեյվ է կատարել, քան Ունայի Սիմոնն (Իսպանիա) ամբողջ մրցաշարի ընթացքում, հայտնում է Opta-ն։ «Ալբիսելեստեի» դարպասապահն իսպանացիների դեմ խաղում կատարել էր 11 սեյվ։ Իսպանիայի հավաքականի դարպասապահն էլ ամբողջ մրցաշարում միայն 10 անգամ է փրկել իր թիմին` բաց թողնելով ընդամենը 1 գոլ։ Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ի եզրափակիչում Իսպանիան […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հուլիսի 20-ին հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը 1995,88 միավորով բարձրացել է առաջին տեղ` նախորդ թարմացման համեմատ դիրքը բարելավելով մեկ տեղով։ Նախորդ առաջատար Արգենտինան 1970,37 միավորով այժմ երկրորդն է։ Ֆրանսիան (1948,97) և Անգլիան (1922,83) պահպանել են դիրքը` զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։ Լավագույն տասնյակում մի քանի փոփոխություն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026