Գավին մազերը վարդագույն է ներկել 📸
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Գավին սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով մազերը վարդագույն ներկելու մասին.
«Խոսքի տեր տղամարդը»,- գրել է 22-ամյա ֆուտբոլիստը։
Գավին ԱԱ-2026-ից առաջ խոստացել էր, որ եթե դանռա աշխարհի չեմպիոն, մազերը կներկի վարդագույն։
Արդյունքում երիտասարդ ֆուտբոլիստն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն` մրցաշարում անցկացնելով միայն 2 հանդիպում։
Ի դեպ, իսպանացի ֆուտբոլիստը վերադարձել է արձակուրդից` «Բարսելոնայի» կազմում վերսկսելով մարզումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Գավի, Իսպանիայի հավաքական, Մունդիալ-2026