Պաշտոնական. Բուբիստան աշխատանքի անցավ ակումբային ֆուտբոլում 📸
Բուբիստան նշանակվել է «Բերկանի» գլխավոր մարզիչ, հայտնում է Մարոկկոն ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։
56-ամյա մասնագետը 2020թ. հունվարից մարզում էր Կաբո Վերդեի ազգային հավաքականը։ Աֆրիկյան թիմը 2026թ. պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց աշխարհի առաջնությանը` դառնալով մրցաշարի գլխավոր բացահայտումը։
«Կապույտ շնաձկները» մրցաշարի առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին Եվրոպայի գործող ու աշխարհի ապագա չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ։ Կաբո Վերդեն խմբային փուլում հետագայում ոչ-ոքի գրանցեց նաև Ուրուգվայի (2:2) ու Սաուդյան Արաբիայի (0:0) հավաքականների հետ։
Բուբիստայի սաները պայքարն ավարտեցին միայն 1/16 եզրափակիչում` լրացուցիչ ժամանակում 2:4 հաշվով պարտվելով Արգենտինայի հավաքականին։
Կաբո Վերդեն Բուբիստայի գլխավորությամբ 67 խաղում տարել է 30 հաղթանակ, գրանցել 17 ոչ-ոքի, կրել 20 պարտություն։
«Բերկանը» Մարոկկոյի նախորդ մրցաշրջանում 57 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղն ու հանդես կգա Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բերկան, Բուբիստա, Կաբո Վերդեի հավաքական, Մարոկկոյի առաջնություն, Մունդիալ-2026