Պաշտոնական. «Ման. Սիթին» ձեռք բերեց աշխարհի չեմպիոն ու փոխչեմպիոն դարպասապահին 📸
Պաշտոնական. «Ման. Սիթին» ձեռք բերեց աշխարհի չեմպիոն ու փոխչեմպիոն դարպասապահին 📸
12/08/2026 - 14:50

«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Մարսելի» դարպասապահ Խերոնիմո Ռուլիին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` «Քաղաքաբնակները» 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 2 միլիոն եվրո։

Փորձառու դարպասապահը «Մարսելում» հանդես էր գալիս 2024թ. օգսստոսից։ Նա 73 խաղից 14-ում դարպասն անառիկ է պահել։

Ռուլին 2015թ. մարտից հրավիրվում է Արգենտինայի ազգային հավաքական, որի կազմում 2022թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2026թ.` փոխչեմպիոն։ Արգենտինացին «Ալբիսելեստեի» հետ նվաճել է նաև Կոպա Ամերիկայի ու Ֆինալիսիմայի տիտղոսները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026