ԱԱ-2022-ի H խմբի 1-ին տուրում Պորտուգալիան Դոհայի «974» մարզադաշտում մրցեց Գանայի ընտրանու դեմ։ Չնայած առաջին կեսում պորտուգալացիներն ունեին խաղային ու տարածքային առավելություն, միևնույն է, չկարողացան բացել հաշիվը։ Գոլազուրկ առաջին կեսից հետո Ֆերնանդու Սանթուշի թիմն էլ ավելի մեծ թափով սկսեց գրոհել երկրորդ խաղակեսի մեկնարկում ու 65-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Այդուհանդերձ, Պորտուգալիայի […]
Ավելին
ԱԱ-2022-ի F խմբի 1-ին տուրում Բելգիայի հավաքականը Էլ Ռայանի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում մրցեց Կանադայի դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում` «կարմիր սատանաները» հաղթեցին 1:0 հաշվով. 44-րդ րոպեին աչքի ընկավ Միշի Բաթշուային։ Նշենք, որ 0:0 հաշվի ժամանակ Ալֆոնսթ Դևիսը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. բելգիացիներին փրկեց դարպասապահ Տիբո Կուրտուան։ Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 1-ին տուրում Իսպանիայի հավաքականը Դոհայի «Էլ Թամումա» մարզադաշտում մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆերրան Տորեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանի Օլմոն, Մարկո Ասենսիոն, Գավին, Կարլոս Սոլերն ու Ալվարո Մորատան։ Այս խմբում կայացել է […]
Ավելին
ԱԱ-2022-ի E խմբի 1-ին տուրում Գերմանիայի հավաքականը Դոհայում մրցեց Ճապոնիայի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ ծագող արևի երկրի ներկայացուցիչները 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Հանսի Ֆլիկի թիմի կազմից 33-րդ րոպեին աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը, իսկ ճապոնացիների գոլերը 75-րդ ու 83-րդ րոպեներին խփեցին Ռիցու Դոանն ու Տակումա Ասանոն։ Այս խմբում […]
Ավելին
ԱԱ-2022-ի D խմբի 1-ին տուրում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Ավստրալիայի ընտրանու դեմ։ Չնայած արագ բաց թողած գնդակին` «եռագույնները» կարողացան արժանի պատասխան տալ մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։ Դիդիե Դեշամի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Ադրիեն Ռաբիոն։ Ավստրալացիների միակ գոլը խփեց Քրեյգ Գուդվինը։ Նշենք, որ այս խմբում կայացել […]
Ավելին
ԱԱ-2022-ի բացման խաղում Քաթարի հավաքականը Էլ Խաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում A խմբի 1-ին տուրի շրջանակում կմրցի Էկվադորի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` նոյեմբերի 20-ին, Քաթարում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Հեղինակավոր Transfermarkt կայքն Instagram-ի իր էջում ներկայացրել է մրցաշարին մասնակցող ամենաթանկարժեք հավաքականների լավագույն տասնյակը. Անգլիա – 1,3 մլրդ եվրո Բրազիլիա – 1,1 մլրդ Ֆրանսիա – 1 մլրդ Պորտուգալիա – 937 մլն Իսպանիա – 902 մլն Գերմանիա – 886 մլն Արգենտինա – 645 մլն Հոլանդիա – 587 մլն Բելգիա – 563 մլն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի ԱԱ-2022-ը։ Ինչպես տեղեկացնում է «եռագույնների» Twitter-ի պաշտոնական էջը, 34-ամյա հարձակվողը նոյեմբերի 19-ին կայացած մարզման ժամանակ հարված է ստացել ձախ ազդրի քառագլուխ մկանին, ինչի հետևանքով վնասվածք է ստացել։ Նշվում է, որ Բենզեման բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ վերջինս չի կարող մասնակցել տարվա […]
Ավելին
Այսօր` նոյեմբերի 20-ին, Քաթարում կմեկնարկի տարվա կարևորագույն ստուգատեսը` ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Տարբեր աշխարհամասերից 32 հավաքականներ կպարզեն մոլորակի լավագույնին։ Մրցաշարը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում` Քաթարի 5 քաղաքներում` Լուսայիլում, Էլ Խայուրում, Դոհայում, Էր Ռայանում, Էլ Վակրայում։ Մրցաշարը կունդունեն 8 մարզադաշտեր. «Ազգային» (Լուսայիլ, 80.000 հանդիսական) «Էլ Բայթ» (Էլ Խաուր, 60.000 հանդիսական) «974» մարզադաշտ (Դոհա, 40.000 […]
Ավելին
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկին մնացել են ընդամենը հաշված ժամեր։ Օրեր առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ում մինչև որ փուլ կհասնի։ Հարցմանը մասնակցածների 43%-ի կարծիքով «ալբիսելեստեն» կդառնա աշխարհի չեմպիոն։ 16%-ը կարծում է, որ Լեո Մեսսին ու ընկերները կհասնեն մինչև եզրափակիչ, իսկ 15%-ը` դուրս կմնա 1/4 եզրափակիչից։ Հարցմանը մասնակցածների […]
Ավելին
1 21 22 23 24 25 36

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026