Պաշտոնական. Կարիմ Բենզեման բաց կթողնի ԱԱ-2022-ը

Պաշտոնական. Կարիմ Բենզեման բաց կթողնի ԱԱ-2022-ը

20/11/2022 - 08:39

«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի ԱԱ-2022-ը։

Ինչպես տեղեկացնում է «եռագույնների» Twitter-ի պաշտոնական էջը, 34-ամյա հարձակվողը նոյեմբերի 19-ին կայացած մարզման ժամանակ հարված է ստացել ձախ ազդրի քառագլուխ մկանին, ինչի հետևանքով վնասվածք է ստացել։

Նշվում է, որ Բենզեման բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ վերջինս չի կարող մասնակցել տարվա կարևորագույն ստուգատեսին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի կազմից տարբեր վնասվածքների պատճառով վերջնական հայտացուցակից դուրս են մնացել Պոլ Պոգբան, Նգոլո Կանտեն, Մայք Մենյանը, Պրեսնել Կիմպեմբեն ու Քրիստոֆեր Նկունկուն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականն ԱԱ-2022-ի շրջանակում ընդգրկված է D խմբում և կմրցի Դանիայի, Ավստրալիայի ու Թունիսի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023