Այսօր կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

20/11/2022 - 00:51

Այսօր` նոյեմբերի 20-ին, Քաթարում կմեկնարկի տարվա կարևորագույն ստուգատեսը` ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Տարբեր աշխարհամասերից 32 հավաքականներ կպարզեն մոլորակի լավագույնին։

Մրցաշարը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում` Քաթարի 5 քաղաքներում` Լուսայիլում, Էլ Խայուրում, Դոհայում, Էր Ռայանում, Էլ Վակրայում։

Մրցաշարը կունդունեն 8 մարզադաշտեր.

«Ազգային» (Լուսայիլ, 80.000 հանդիսական)

«Էլ Բայթ» (Էլ Խաուր, 60.000 հանդիսական)

«974» մարզադաշտ (Դոհա, 40.000 հանդիսական)

Էլ Թամումա (Դոհա, 40.000 հանդիսական)

«Խալիֆա» (Էր Ռայան, 45.416 հանդիսական)

«Էդուքեյշն Սիթի» (Էր Ռայան, 45.350 հանդիսական)

«Ահմբեդ բին Ալի» (Էր Ռայան, 44.740 հանդիսական)

«Էլ Ջանուբ» (Էլ Վակրա, 40.000)

Այս աշխարհի առաջնությունն ունենալու է մի շարք առանձնահատկություններ.

  • Առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
  • Առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի Մերձավոր Արևելքում։
  • Վերջին 88 տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհի առաջնությունն ընդունելու է այնպիսի երկիր, որը նախկինում չի մասնակցել մրցաշարի եզրափակիչ փուլին։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել էր 1934 թվականին, երբ մրցաշարն անցկացվեց Իտալիայում, որն անդ ժամանակ դարձավ աշխարհի չեմպիոն։
  • Առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի բացարձակ միապետական կառավարման համակարգ ունեցող երկրում։
  • Առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի, երբ հյուսիսային կիսագնդում կլինի աշնան վերջ և ձմռան սկիզբ։
  • Առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից և ամառային օլիմպիական խաղերից մեկ տարի անց։
  • Առաջին անգամ աշխարհի առաջնությանը չի լինելու որևէ նորեկ, որը որակավորման փուլի միջոցով նվաճել է մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Քաթարն այս մրցաշարի միակ նորեկն է, որը, սակայն, չի մասնակցել որակավորման փուլին։

Մրցաշարին մասնակցող 32 հավաքականները բաժանվել են 8 խմբերի.

Խումբ A – Հոլանդիա, Սենեգալ, Էկվադոր, Քաթար

Խումբ B – Անգլիա, ԱՄՆ, Ուելս, Իրան

Խումբ C – Արգենտինա, Լեհաստան, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա

Խումբ D – Ֆրանսիա, Դանիա, Թունիս, Ավստրալիա

Խումբ E – Գերմանիա, Իսպանիա, Կոստա Ռիկա, Ճապոնիա

Խումբ F – Խորվաթիա, Բելգիա, Մարոկկո, Կանադա

Խումբ G – Բրազիլիա, Սերբիա, Շվեյցարիա, Կամերուն

Խումբ H – Ուրուգվայ, Պորտուգալիա, Հարավային Կորեա, Գանա

Հավելենք, որ մրցաշարի բացման հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որը տեղի կունենա Էլ Խաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023