Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց փոխնիփոխ գրոհների ներքո։ Կարելի է ասել` դաշտում «բաց» ֆուտբոլ էր ընթանում։ Հատկապես հիշատակման են արժանի Վինիսիուսի, Ռիս Ջեյմսի և Կայ Հավերցի դրվագները, ովքեր վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Այդուհանդերձ, 21-րդ րոպեից սկսած` հանդիպումը շոկային ընթացք ստացավ, քանի որ ընդամենը 3 րոպեի ընթացքում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման 40-րդ րոպեին «Չեսլիի» կազմից աչքի ընկավ Կայ Հավերցը, ով կրճատեց հաշվի տարբերությունն` այն դարձնելով 1:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 89-րդ րոպեին «ազնվականներին» հաղթանակ պարգևեց Կայ Հավերցը։ Նշենք, որ 22-ամյա հարձակվողը վերջին 7 խաղերում խփել է 6 գոլ։ Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 1:0, ինչից հետո վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ «Նյուքասլը», 31 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Նորվիչի» դեմ։ Նշենք` 30-րդ տուրի հանդիպումները նախատեսված են մարտի 19-20-ին, սակայն, քանի որ «ազնվականներն» ամսի 19-ին Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում մրցելու են «Միդլսբրոյի» դեմ, «Նորվիչի» դեմ հանդիպումն առաջ բերվեց։ Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա Թոմաս Տուխելի թիմը բավական վստահ տեսք ուներ և հաղթեց 3:1 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բարնլիի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո Թոմաս Տուխելի թիմը ոչ մի հնարավորություն չտվեց տանտերերին` հաղթելով 4:0 հաշվով։ «Ազնվականների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռիս Ջեյմսն ու Քրիստիան Պուլիշիչը։ Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է 3-րդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Չելսին» Լոնդոնում մրցեց «Լիլի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցավ «ազնվականների» սցենարով ու թելադրանքով, ինչն էլ նպաստեց, որ Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 2:0 հաշվով։ «Չելսիի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Կայ Հավերցն ու Քրիստիան Պուլիշիչը։ Հավելենք, որ այս դիմականության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի շրջանակում «Չելսին» մրցեց բրազիլական «Պալմեյրասի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «ազնվականները» համառ ու դրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում հաղթեցին 2:1 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով. 54-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն, իսկ 65-րդ րոպեին Ռաֆայել Վեյգան խփեց բրազիլական ակումբի պատասխան գնդակը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Լրացուցիչ ժամանակում էլ Թոմաս […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10 տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։ Ցավոք, մեր ընտրանին որևէ դիմադրություն չկարողացավ ցույց տալ մրցակցին և պարտվեց 1:4 հաշվով։ «Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կայ Հավերցն ու Յոնաս Հոֆմանը։ Մեր […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է Գերմանիայի ընտրանու դեմ։ Առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին 0:2 հաշվով պարտվում է մրցակցին։ «Բունդեսմանշաֆթի» կազմից 15-րդ ու 45+4-րդ րոպեներին աչքի են ընկել համապատասխանավար Կայ Հավերցն ու Իլկայ Գյունդողանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։ Չնայած լոնդոնյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` չկարողացավ հաղթել մրցակցին. գրանցվեց 1:1 հաշվիվը։ «Ազնվականների» գոլը խփեց Կայ Հավերցը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Մատեյ Վիդրան։ Այս ոչ-ոքիից հետո Թոմաս Տուխելի թիմը վաստակեց 26 միավոր և շարունակում է […]
Ավելին
1 2 3 4 5 8

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023