Արսենալը շարունակում է անհավանական ֆուտբոլ ցույց տալ` ջախջախելով նաև Շեֆիլդին 🎥

Արսենալը շարունակում է անհավանական ֆուտբոլ ցույց տալ` ջախջախելով նաև Շեֆիլդին 🎥

05/03/2024 - 01:56

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։

«Զինագործները» հերթական անհավանական հանդիպումն անցկացրին` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմից մեկական գոլ խփեցին Մարտին Էդեգորը, Գաբրիել Մարտինելին, Կայ Հավերցը, Դեկլան Ռայսը և Բեն Ուայթը, իսկ տանտերերի պաշտպան Ջեյդեն Բոգլը գրավեց սեփական դարպասը։

Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայում հաղթել է 2024 թ. անցկացրած բոլոր 7 խաղերում` մրցակիցների դարպասն ուղարկելով 31 գնդակ։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 61 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Շեֆիլդը», 13 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023