Հավերցը հերոսանում է` դժվարին հաղթանակ պարգևելով Արսենալին Բրենթֆորդի դեմ խաղում 🎥

Հավերցը հերոսանում է` դժվարին հաղթանակ պարգևելով Արսենալին Բրենթֆորդի դեմ խաղում 🎥

10/03/2024 - 01:08

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ։

Բարդ ու ծանր պայքարում ընթացած խաղում «զինագործները» հաղթեցին 2:1 հաշվով։

Միկել Արտետայի թիմի գոլերը խփեցին Դեկլան Ռայսն ու Կայ Հավերցը։ Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց միայն 86-րդ րոպեին։

«Բրենթֆորդի» կազմից աչքի ընկավ Յոհան Վիսան։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 64 միավոր և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Մեղուները», 26 միավորով, 15-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023