ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2022/23 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակների հավակնորդներին

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2022/23 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակների հավակնորդներին

17/08/2023 - 17:15

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներին։

Մրցանակին հավակնում են Լուչիանո Սպալետին («Նապոլիի» նախկին մարզիչ), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Սիմոնե Ինձզագին («Ինտեր»)։

Եզրափակիչ եռյակն ընտրել են նախորդ մրցաշրջանի եվրոպական մրցաշարերում հանդես եկող ակումբների մարզիչները, ՈՒԵՖԱ-ի անդամ-երկրների հավաքականների մարզիչները և ընտրված լրագրողների խումբը:

Մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա սույն թվականի օգոստոսի 31-ին Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության և հատուկ միջոցառման ժամանակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023