Անգլիական կրքեր «Սթեմֆորդ Բրիջում». Չելսին ու Լիվերպուլը չպարզեցին հաղթողին🎥

Անգլիական կրքեր «Սթեմֆորդ Բրիջում». Չելսին ու Լիվերպուլը չպարզեցին հաղթողին🎥

13/08/2023 - 23:34

Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը։

Մերսիսայդյան ակումբի կազմից 18-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Դիասը, իսկ «ազնվականների» պատասխան գոլը 37-րդ րոպեին խփեց Աքսել Դիսասին։

Այսպիսով, երկու ակումբներն էլ նոր մեկնարկած առաջնությունում վաստակեցին առաջին միավորը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023