«Ռեալը» 90+10 միլիոն է առաջարկել Բունդեսլիգայի ամենաշատ դրիբլինգ կատարած ֆուտբոլիստի տրանսֆերի համար 📸
«Ռեալը» 90+10 միլիոն է առաջարկել Բունդեսլիգայի ամենաշատ դրիբլինգ կատարած ֆուտբոլիստի տրանսֆերի համար 📸
25/07/2026 - 13:26

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Լայպցիգի» վինգեր Յան Դիոմանդեին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Արքայական ակումբը» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «Ցլերին» ու պատրաստ է վճարել 90 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը ևս 10 միլիոն էլ բոնուս կստանա։

Դիոմանդեն ուզում է տեղափոխվել մադրիդյան գրանդ, ուստի ակումբները կարող են որքան հնարավոր է շուտ համաձայնության հասնել։ Ֆուտբոլիստի վերջին խոսքը կլինի վճռորոշ։

Կոտդիվուարցի եզրայինի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը», որոնք անցնող 10 օրերին նրա տեղափոխության հարցում կապվել են ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

ԱԱ-2026-ից առաջ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պայմանագիր է համաձայնեցրել երիտասարդ ֆուտբոլիստի հետ, բայց փարիզյան գրանդը դեռ նրա տեղափոխության հարցում դեռ պաշտոնական առաջարկ չի արել «Լայպցիգին»։

Նախքան Մունդիալը Դիոմանդեի տրանսֆերը գնելու վերաբերյալ առաջարկ կատարել էր միայն «Լիվերպուլը», որը պատրաստ էր վճարել 80+20 միլիոն եվրո, բայց գործարքը չկայացավ։

Դիոմանդեն «Լայպցիգում» հանդես է գալիս 2025թ. հուլիսից, 36 խաղում խփել է 13 գոլ, կատարել 10 ասիստ։

Աջ վինգերը Գերմանիայի Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի ամենաշատ դրիբլինգ կատարած ֆուտբոլիստն էր։ Դիոմանդեն մրցակիցներին շրջանցել էր 115 անգամ։ Մոտակա հետապնդող Անտոնիո Նուսան («Լայպցիգ») կատարել էր 68 հաջողված դրիբլինգ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026