Մխիթարյանի նախկին խաղընկերն այգեգործությամբ է զբաղվում հոր և եղբոր մահվանից հետո 📸
Մխիթարյանի նախկին խաղընկերն այգեգործությամբ է զբաղվում հոր և եղբոր մահվանից հետո 📸
26/07/2026 - 12:44

«Բայերի», Դորտմունդի «Բորուսիայի» և «Լայպցիգի» նախկին կիսապաշտպան Կեյվին Կամպլը կարիերան ավարտելուց հետո զբաղվում է այգեգործությամբ։

Սլովենացի ֆուտբոլիստը 2026թ. փետրվարին ընտանեկան խնդիրների պատճառով հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Հետագայում հայտնի դարձավ, որ ընդամենը 7 ամսվա տարբերությամբ 35-ամյա ֆուտբոլիստը կորցրել է հորն ու եղբորը։

Կատարվածից հետո Կամպլն ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիայի Մայորկա քաղաք` զբաղվելով այգեգործությամբ.

«Սարսափելի տարի էր։ Խոսքեր չունեմ։ Կյանքը շարունակվում է, բայց այս որոշումը դժվար էր կայացնելը։

Մեր այգում կան սեխ, ձմերուկ, պղպեղ, լոլիկ և սոխ, իսկ մեր այգու ձիթապտղի ձեթը հիասքանչ համ ունի։ Այս հանգիստ կյանքը միայն մեր ընտանիքի օգտին է»,- ասել է Կամպլը։

Նախկին կիսապաշտպանը չի բացառել, որ օրերից մի օր կվերադառնա մեծ ֆուտբոլ։

Կամպլը «Բորուսիայում» 2025թ. հունվարից օգոստոս հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նրանք միասին անցկացրել են 13 հանդիպում։

Կամպլը կարիերայում ամենաերկարը (2017-2026թթ.) հանդես է «Լայպցիգում», 283 խաղում խփել է 10 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել է Գերմանիայի գավաթակիր, մեկ անգամ` երկրի Սուպերգավաթակիր։

Նա ևս 2 գոլ ու 3 ասիստ է գրանցել Սլովենիայի ազգային հավաքականում անցկացրած 28 խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026