«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Արքայական ակումբը» մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել նիդերլանդցի ֆուտբոլիստի հետ։ Դումֆրիսի ծառայություններով հետաքրքրված է անձամբ մադրիդյան գրանդի ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, որը նրան համարում է «Նոր Մայկոն» և կատարյալ լատերալ իր խաղային ծրագրերն իրագործելու համար։ Ինսայդեր […]
Ավելին
«Բավարիան» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Յան Բիսեկի ծառայություններով, տեղեկացնում է Calciomercato-ն։ «Ռեկորդ մայսթերը» գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ է սկսել «Ներաձուրիի» հետ։ Միլանյան գրանդն իր խաղացողին կվաճառի, եթե վճարվի 40 միլիոն եվրո։ 25-ամյա պաշտպանն «Ինտերում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 103 խաղում խփել է 8 գոլ, կատարել 8 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 20-րդ տեղը զբաղեցրած «Վուլվերհեմփթոնը» գրեթե 5 անգամ ավելի շատ պարգևավճար է ստացել, քան Իտալիայի Ա սերիայի չեմպիոն դարձած «Ինտերը», հաստատում է DAZN-ը։ «Գայլերը» Պրեմիեր լիգայից ստացել են 138 միլիոն եվրո։ «Ինտերը» 21-րդ «Սկուդետոն» նվաճելու համար վաստակել է 4,7 անգամ քիչ գումար` 29 միլիոն եվրո։ Ֆինանսական այս հսկայական տարբերությունը մեծամասամբ կապված է […]
Ավելին
«Ինտերը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Կյորտիս Ջոնսի ծառայություններով, տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Ներաձուրին» անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար մերսիսայդյան գրանդին առաջարկել է 20 միլիոն եվրո։ Այդուհանդերձ, անգլիական ակումբը 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 30 միլիոն եվրո։ Ակումբների մարզական տնօրեններ Պիերո Աուզիլիոն («Ինտեր») և Ռիչար Հյուզը («Լիվերպուլ») Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում հանդիպել են` […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է շարունակել կարիերան, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ներաձուրին» ու հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ 37-ամյա կիսապաշտպանը որոշել էր ավարտել կարիերան, բայց միլանյան գրանդի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ առանձնազրույցից հետո մտափոխվել է։ Նա գոհ է ռումինացի մասնագետի հետ աշխատանքից։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվայլներով` […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեց «Բոլոնիայի» հետ։ «Ներաձուրին» հանդիպման ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով, բայց խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից։ «Ռոսոբլուից» գոլերը խփեցին Տոմազո Պոբեգան, Ֆեդերիկո Բեռնարդեսկին, իսկ մրցակցի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ինքնագոլ գրանցեց։ Քրիստիան Կիվուի գլխավորված թիմից աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Անդի Դիուֆը։ Միլանյան […]
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը, «Ինտերի» կազմում դառնալով Իտալիայի գավաթակիր, նվաճել է կարիերայի 28-րդ տիտղոսը։ 37-ամյա կիսապաշտպանը «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի հնգակի չեմպիոն, երեք անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթի, մեկ անգամ` գավաթի տիտղոսները։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը Դոնեցկի «Շախտյորի» կազմում երեքական անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր, մեկ անգամ` Սուպերգավաթակիր։ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ երկու […]
Ավելին
«Ինտերը» Իտալիայի 10-ակի գավաթակիր է։ Մրցաշարի եզրափակիչում «Ներաձուրին» 2:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը, իսկ մրցակցի պաշտպան Ադամ Մարուշիչը գրավեց սեփական դարպասը։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման մտնելով 68-րդ րոպեին։ 37-ամյա ֆուտբոլիստը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթի տիտղոսը։ «Ինտերը» նախորդ անգամ […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ փետրվարից դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ներաձուրին» այժմ սպասում է 37-ամյա ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։ Կողմերի պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մոտ օրերս պետք է պատասխանի միլանյան գրանդին` շարունակո՞ւմ է կարիերան, թե՞ ոչ։ Հայ ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես է գալիս 2022թ. հուլիսից, […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Հռոմում կայացած խաղում միլանյան գրանդից մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Պետար Սուչիչն ու Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։ 37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն ավարտվող մրցաշրջանում խփեց 4-րդ գոլը։ «Ներաձուրին» 85 միավորով առաջին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026