«Ռեալը» պայմանագիր է համաձայնեցրել «Ինտերի» ֆուտբոլիստի հետ
«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Արքայական ակումբը» մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել նիդերլանդցի ֆուտբոլիստի հետ։
Դումֆրիսի ծառայություններով հետաքրքրված է անձամբ մադրիդյան գրանդի ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, որը նրան համարում է «Նոր Մայկոն» և կատարյալ լատերալ իր խաղային ծրագրերն իրագործելու համար։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ռեալը» Դումֆրիսին կարող է ձեռք բերել 20 միլիոն եվրոյով։
«Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո պաշտոնում վերընտրվելուց հետո ձեռք կբերի 30-ամյա պաշտպանին։
Դենզել Դումֆրիսն «Ինտերում» հանդես է գալիս 2021թ. օգոստոսից, 207 խաղում խփել է 27 գոլ, կատարել 28 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դենզել Դումֆրիս, Ինտեր, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես