Մխիթարյանն ինքնուրույն է բանակցում «Ինտերի» հետ
«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանն ակումբի հետ ինքնուրույն է բանակցում, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մխթարյանն անձամբ է բանակցում մեզ հետ։ Բանակցային գործընթացում գործակալ ներգրավված չէ։ Նա լրիվ այլ մակարդակի վրա է»,- ասել է Աուզիլիոն։
37-ամյա կիսապաշտպանը «Ներաձուրիի» հետ նոր պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
Ֆուտբոլիստի աշխատավարձը կնվազի, որը, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի, կլինի 2 միլիոն եվրո։
Ավելի վաղ Աուզիլիոն հայտնել էր, որ Մխիթարյանն ու «Ինտերի» ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն` փորձելով ամբողրական համաձայնության հասնել։
Հայ կիսապաշտպանը միլանյան գրանդում հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 187 խաղում խփել է 12 գոլ, կատարել 21 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Նիկոլո Սկիրա, Պիերո Աուզիլիո, Ֆաբրիցո Ռոմանո