Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում է անցկացնում Մոլդովայի թիմի հետ։ Առաջին խաղակեսից հետո կողմերը չեն բացել հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի թիմի հետ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Առաջին անգամ Հայաստանի հավաքականում հանդես կգա դարպասապահ Ալեքսանդր Միշիևը։ Հավաքականները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմորով.
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Մեքսիկայի Պուեբլա քաղաքում 3:1 հաշվով հաղթելով Պերուի թիմին։ Եվրոպայի գործող չեմպիոնից գոլերը խփել են Միկել Օյարսաբալն ու Պեդրին, իսկ մրցակցի դարպասապահ Պեդրո Գալեսյեն ինքնագոլ է գրանցել։ Պերուացիներից աչքի է ընկել Խայրո Վելեսը։ «Ֆուրիա ռոխան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 15-ին` Մունդիալի H խմբի առաջին տուրում Ատլանտայում […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Մոլդովայի թիմի հետ ընկերական հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Ալեքսանդր Միշիև, 16. Հենրի Ավագյան։ Պաշտպաններ` 2. Արտյոմ Բանդիկյան, 3. Էրիկ Փիլոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Դավիդ Դավիդյան, 13. Կամո Հովհաննիսյան, 15. Արգիշտի Պետրոսյան, 19. Էդգար Գրիգորյան, 20. Խուլիո Բուենո, 21. Նաիր Թիկնիզյան, […]
Ավելին
Այսօր` հունիսի 9-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Կկայանա Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպումը, մեկնարկը` ժամը 19:00-ին։ Հսնդիպումը սպասարկելու համար նշանակված է հետևյալ մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար` Ալեկո Ափցիաուրի (Վրաստան)։ Եզրային մրցավարներ` Գիորգի Էլիկաշվիլի, Դավիթ Չիգոգիձե (երկուսն էլ` Վրաստան)։ Չորրորդ մրցավար` Արտեմ Գասպարյան (Հայաստան)։ Նախկինում հավաքականները հանդիպել են 5 անգամ, տարել մեկական հաղթանակ, գրանցել […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` Լիլում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Հյուսիսային Իռլանդիայի թիմի նկատմամբ։ «Եռագույններից» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն` գրանցելով հեթ-տրիկ։ Բրիտանացիների գոլը խփել է Պատրի Քելին։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն Մունդիալի շրջանակում` I խմբի առաջին տուրում հունիսի 16-ին մրցելով Սենեգալի […]
Ավելին
Իտալիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Հունաստանի թիմին։ Հերակլիոնում կայացած խաղում «Սկուադրա աձուրիի» հաղթական գոլը 18-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էզպոզիտոն։ «Ինտերի» հարձակվողն օրեր առաջ էլ հաղթական գոլ էր խփել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ ընկերական խաղում, որը նույնպես ավարտվել էր 1:0 հաշվով։ Հունաստանի դեմ հանդիպումն իտալացիներն ավարտել են 10 ֆուտբոլիստով. 68-րդ րոպեին […]
Ավելին
Մարոկկոյի ու Նորվեգիայի ազգային հավաքականներն ընկերական խաղում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ատլասե առյուծներից» հաշիվը 8-րդ րոպեին բացեց Բրահիմ Դիասը, որին «Վիկինգները» 75-ին պատասխանեցին թիմի ավագ Մարտին Էդեգորի դիպուկ հարվածով։ Երկու հավաքականներն էլ ԱԱ-2026-ից առաջ անցկացրին վերջին հանդիպումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` Վարաժդինում 2:1 հաշվով հաղթելով Սլովենիայի թիմին։ Զխատլո Դալիչի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց 90+3-րդ րոպեին Մարիո Պաշալիչի` «տրիվելա» տեսակի հարվածով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ «Ատալանտայի» կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց ոտնաթաթի դրսի մասի հատվածով։ Խորվաթներից գոլ խփեց նաև թիմի ավագ, 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Սլովենացիներից աչքի ընկավ […]
Ավելին
Դանիայի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցում է Ուկրաինայի թիմի դեմ։ Դանիացիներից 13-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Պատրիկ Դորգուն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026