Կանանց Բրազիլիայի հավաքականը 8 կարմիր քարտ է ստացել ԱՄՆ-ի դեմ խաղում 🎥
Կանանց Բրազիլիայի ազգային հավաքականը Ֆորտալեզայում ընկերական հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի թիմի հետ` պարտվելով 0:1 հաշվով։
Հանդիպման ընթացքում բրազիլացիներն ստացել են 8 կարմիր քարտ։ Ամեն ինչ սկսվել է 77-րդ րոպեին, երբ «Վերդե Ամարելայի» գլխավոր մարզիչ Արթուր Էլիասը դժգոհել է գլխավոր մրցավար Պաոլա Սեբոլյադայի կայացրած որոշումներից մեկից` հարվածելով գնդակին։
Իսպանացի մրցավարն Էլիասին ու նրա երեք օգնականներին կարմիր քարտ է ցույց տվել։
Լարվածությունը հասել է գագաթնակետին, երբ 90+4-րդ րոպեին Սեբոլյադան կարմիր քարտ է ցույց տվել Բիա Զաներատուին, իսկ 90+9-ին` Տարսիանիին։
Եզրափակիչ սուլիչից հետո զայրացած բրազիլուհիները մոտեցել են մրցավարին և բացատրություն պահանջել։ Վերջինն էլ կրքերը հանդարտեցնելու նպատակով կարմի քարտ է ցույց տվել նաև Կերոլինին ու Լյուդմիլային։
Կանանց Բրազիլիայի հավաքականը 1997թ. ի վեր առաջին անգամ պարտվել է տնային խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Takie tak 8 czerwonych kartek dla piłkarek i sztabu Brazylii w jednym meczu xD #BRAUSA pic.twitter.com/Anj9bcgm3S
— Kamil Wertel (@kamilwertel) June 10, 2026